Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի շուկայի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Նոյեմբերյանի  համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://noyemberyan.am/ հայտնում է, որ  պետական սուբվենցիոն ծրագրով համայնքային շուկայի կառուցման 2-րդ փուլի աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են:

Ընդհանուր 25 մլն դրամ (համայնքի ներդրումը՝ 13.750.000 դրամ՝ 55 %) արժողությամբ ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2020 թվականին: Մեր նպատակն է շուկայի կառուցման միջոցով գյուղմթերքների տեղական արտադրողներին հնարավորություն ընձեռել առանց միջնորդի, անմիջականորեն վաճառքի հանել սեփական արտադրանքը, խթանել գյուղմթերքների, հատկապես՝ պտուղ-բանջարեղենի տեղական արտադրությունը:

 

Հրապարակվել է։ 12:26 21/11/2019