Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոռոգման ջուրը բավարար չէ, ջրամբարներ էլ չեն կառուցում

 

Վերջին տարիներին ոռոգման սեզոնում, ամռան տապին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում ոռոգման ջրի խիստ պակաս է զգացվում։ Ամռան ամիսներին  ոռոգման ջրի  սակավության պատճառով  ոչ միայն  Դեդեդի հովտի Արճիսի, Պտղավանի, Բագրատաշենի, Հաղթանակի, Լճկաձորի, Դեղձավանի,  Դեբեդավանի բնակիչների այգիներն ու ցանքերն են չորանում, այլ  նաեւ՝  ավելի բարձրադիր Զորական, Բերդավան գյուղերի։   Հոկտեմբերի 18-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում ԱԺ « Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանի, Հայկ Գեւորգյանի, Սիսակ Գաբրիելյանի հետ հանդիպման ժամանակ  սահմանամերձ Բերդավան համայնքի նախկին ղեկավար Արարատ Գաբրիելյանը հայտնեց, որ նախկինում  Բերդավանն  ունեցել է 90 հեկտար խաղողի այգի, 4000 հեկտար վարելահող, նախկին տարիներին  Այրումի քառաստիճան ջրհան կայանից պոմպերով մղվող ոռոգման ջուրը բավարար էր, Բերդավանում ոռոգումը կատարվում էր օրվա կարգավորիչ ջրամբարների միջոցով։ Սակայն հիմա, ոռոգման սեզոնին Բերդավանին ոռոգման ջուրը տրվում է 10-15 օրը մեկ, պոմպերով  Դեդեդից  մղված ջուրը  բավարարում է լոկ մեկ ժամ ոռոգելու համար։  Սիփան Փաշինյանը հայտարարեց , որ  Ջուր օգտագործող ընկերություններում (ՋՕԸ)խայտառակ վիճակ է , դրանք պետք է բարեփոխել,  կառուցվածքային  փոփոխությունների ենթարկվել; Պատգամավորը հայտնեց, որ  նախկինում  Դեբեդի հովտի այգեգործները  իրեն բողոքում էին , որ գարնանը ոռոգման սեզոնի մեկնարկն ուշ է լինում, այդ խնդիրն  այս տարի  լուծվել է։ Ս Փաշինյանն ասաց, որ ոռոգման սեզոնում իրեն Զորականի բնակիչները բողոքել են , որ  ոռոգման ջուր չի տրվում, բերքը փչանում է, Այրումի  քառաստիճան պոմպակայանի միջոցով  Զորականին, Բերդավանին ոռոգման ջուր մատակարարելու համար հարկավոր է այդ  ոռոգման ջրի մատակարարման  միասնական  օրերի վերաբերյալ համայնքների ղեկավարների կողմից  համաձայնություն ։  2016թվականին նախատեսված էր պետական ֆինանսավորմամբ  Հայաստանում ոռոգման ջրամբարների կառուցման ծրագիր, որով Տավուշի մարզում պլանավորված  էր Ադրբեջան հոսող Հախում եւ Կողբագետ գետերի ջրերով սնուցվող  Հախումի եւ Կողբի ջրամբարների կառուցումըորը սակայն  չիրականացվեց։ Խոշորացված Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը հայտարարեց, որ  նախատեսվում էր Կողբ գյուղից վերեւ գտնվող տարածքում 2 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ոռոգման ջրամաբար կառուցել, որի ջրերով  ինքնահոս կերպով կոռոգվեն Կողբ եւ Բերդավան գյուղերի ավելի քան 3000 հեկտար հողատարածքներ։ 

Հրապարակվել է։ 07:01 30/10/2019