Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոռոգման սեզոնը փակել են,Դեբեդ գետի ջրերը հոսում են Ադրբեջան

Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանանակից Բագրատաշեն գյուղի բնակիչները հայտնեցին, որ շուրջ մեկ ամիս է, ինչ  «Տավուշ»  ջուր օգտագործողների ընկերությունը փակել  է ոռոգման սեզոնը, Դեբեդ գետի  ջուրը ոռոգման  ինքնահոս ջրատար չուղղվելով՝ հոսում է  եւ ոռոգում Վրաստանի Մառնեելուիի շրջանի ադրբեջանական գյուղերի, ապա՝  Ադրբեջանի շրջանների  գյուղերի դաշտերը։ Բագրատաշենի եւ Դեբեդավանի բնակիչները հայտնում են, որ Դեբեդի ջրերը  ինքնահոս  ջրագիծ ուղղելու դեպքում «Տավուշ » ՋՕ Ը-ն նյութական ոչ մի ծախս չի կատարելու, սակայն Բագրատաշեն Եւ Դեբեդավան գյուղերի բնակիչները հնարավորություն կունենան դրա շնորհի   իրենց աճեցրած բանջարեղենը եւ աշնանային այլ մշակաբույսերը  ոռոգելու։  Աժ պատգամավոր , Տավուշի մարզից  «Իմ քայլը»  խմբակցության  պատգամավոր, Նիկոլ  Փաշինյանի եղբոր որդի Սիփան Փաշինյանը 2019թ հոկտեմբերի 17-ին Նոյեմբերյան քաղաքի  մշակույթի կենտրոնում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Դեբեդի հովտի այգեգործները իրեն խնդրանքով դիմել  են , որպեսզի գարնանը  ոռոգման սեզոնը սկսվի նախատեսվածից  վաղ՝ ապրիլ ամսին   սկսվի, այդ հարցը իր շնորհիվ լուծվել է։ Այս տարվա հուլիսին «Տավուշ »   ջուր օգտագործողների  ընկերության պոմպավարները   գործադուլ էին արել, որովհետեւ չէին ստացել ապրիլ, մայիս եւ հունիս ամիսների աշխատավարձը։  «Տավուշ» ՋՕԸ տնօրեն Յուրա Որսկանյանն  այդ ժամանակ  հայտնեց, որ ՋՕԸ-ի աշխատողների աշխատավարձերի ուշացման կապակցությամբ ինքը դիմել է վերադաս պետական  մարմիններին, որպեսզի ընկերությանը գումարներ փոխանցվեն ։«Տավուշ»   ՋՕԸ տնօրենը  հայտնեց, որ Դեբեդավանի ոռոգման պոմպակայանը նախատեսված է մինչեւ 90 հեկտար այգիներ եւ ցանքեր ոռոգելու համար, սակայն ներկայումս   այդ պոմպակայանով ոռոգվում է 150 հեկտար հողատարածք, ինչի պատճառով ոռոգման ջուրը չի բավարարում։ Յուրա  Որսկանյանն ասաց, որ 1960-ական թվականներին կառուցված այդ պոմպակայանը սպասարկում է ոչ միայն Դեբեդավանի, այլ նաեւ հարեւան Բագրատաշեն գյուղի հողերը, վերջին տարիներին ավելացել է հող մշակողների թիվը։ Ֆերմերները դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի  կին Աննա Հակոբյանին, որպեսզի վերջինիս ղեկավարած հիմնադրամը ֆինանսապես աջակցի պոմպակայանը վերանորոգելուն։

Հրապարակվել է։ 16:05 04/12/2019