ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ուզբեկները եւ հնդիկները՝ սահմանամերձ Պառավաքարում


Օգոստոսի 6-ին կառավարության նիստում   վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց , որ   իրեն լուսանկարներ են  ուղարկել Տավուշի մարզի Պառավաքար գյուղից, որտեղ երեւում է, թե ինչպես են ակնհայտ օտարերկյա քաղաքացի հանդիսացող մարդիկ բանվորական աշխատանք կատարում ընկերություններից մեկում:   Կառավարության ղեկավարը նշել է ,  «Տավուշ տեքստիլ» ընկերության ներկայացուցիչը հայտնել է , որ երկու օրից Պառավաքարում նոր արտադրամաս է բացվելու՝ մոտավորապես 200 աշխատակցով, եւ  աշխատուժ ներգրավվելու հետ կապված դրությունն այնքան էլ  լավ չէ, ասել, իրեն ընկերության ներկայացուցիչն  ասել է, թեեւ   ինքը դա  չի ստուգել, որ օտարերկրացիներն աշխատում են օրը 5 հազար դրամով, բայց  8-10 հազար դրամով տեղում աշխատուժ գտնել չեն կարողանում: «Տավուշ տեքստիլ» ընկերության սեփականատեր Սուրեն Երիցյանի եղբայրը՝ Նորիկ Երիցյանը, ով ընկերության Պառավաքարի նորաբաց արտադրամասում  բանվոր է աշխատում, «Ժողովրդին »  հայտնեց, որ  նոր գործարկված Պառավաքարի արտադրամասում աշխատում են  ուզբեկներ եւ 2 հնդիկ, ուզբեկները արտադրամասի մեխանիկներ են, իսկ հնդիկները՝ բանվորներ։ Ն  Երիցյանն ասաց,որ  աշխատուժ ներգրավելու հարցում «Տավուշ տեքստիլ» ընկերությունը խնդիրներ ունի, օրինակ  ընկերության Բերդի գործարանի բանվորների միայն 15 տոկոսն է Բերդ քաղաքից, մնացածներին ավտոբուսներով բերում են Բերդի տարածաշրջանի գյուղերից։   «Տավուշ տեքստիլ» ընկերությունը ձեռնոցներ, բժշկական դիմակներ արտադրող արտադրամասեր է գործարկում  Չորաթանում, Արծվաբերդում, Բերդում  եւ Պառավաքարում։ Ն Երիցյանը հայտնեց, որ Պառավաքարում բանվորները աշխատում են  ամիսը 20-22 օր, ամսական  աշխատավարձը կազմում է  170-180, երբեմն՝ 200 հազար դրամ։ Նա հայտնեց,որ արտադրամասում աշխատավարձը հաստատուն չէ, այլ ՝գործարքային, այն կախված է աշխատողի աշխատանքի արտադրողականությունից։  Նա ասաց, որ շատ պառավաքարցիներ չեն  ցանկանում  աշխատել գործարանում, այլ զբաղվում են իրենց ավանդական գործով՝ գյուղատնտեսությամբ։  Օգոստոսի 7-ին  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզի  Բերդի սահմանագոտի,Բերդ  քաղաքում  ծանոթացել «Տավուշ տեքստիլ» ընկերության գործարանի աշխատանքին։ Գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանը երկրի նախագահին հայտնել  է, որ գործարանի աշխատողների  միջին աշխատավարձը օրական հաշվով  3-5 հազար դրամ է։  Մի խնդիր էլ կա, Բերդի սահմանագոտին ռազմավարական նշանակություն ունեցող ,ադրբեջանական հրետակոծության գոտում գտնվող տարածք է, որքանո՞վ է   նպատակահարմար  ուզբեկ, հնդիկ  աշխատողների այնտեղ ամենօրյա ներկայությունը եւ  աշխատանքը։

Հրապարակվել է։ 10:50 12/08/2020