Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Փայտի գործով զբաղվողները Տավուշի մարզպետարանի շենքի մոտ ցույց են արել(լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 15-ի  առավոտյան Տավուշի մարզպետարանի շենքի առաջ հավաքվել են փայտի գործով զբաղվող մոտ հինգ  տասնյակ անձինք։  Նրանք բողոքել են, որ հնարավորություն  չունեն իրենց բիզնեսով զբաղվելու։  Նրանց մարզպետարանի շենքում  ընդունել  է  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Այդ հանդիպմանը մասնակցել է բնապահապանական տեսչության Տավուշի մարզային բաժնի ղեկավար Վահագն Առաքելյանը, Իջեւանի անտառտնտեսության նորանշանակ տնօրեն Մհեր Ղալթախչյանը։ Դրանից հետո, կեսօրին  փայտի բիզնեսով  զբաղվողները փորձել են  մ արզպետարանի խաչմերուկի  մոտ փակել  միջպետայկան ավտոճանապարհը, սակայն  ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները կանխել են այդ գործողությունը։



Հրապարակվել է։ 09:10 15/07/2019