Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պտղատու այգիներ հիմնելու նպատակով կառավարությունը Բագրատաշենի բնակիչներին 112 հեկտար հողամաս հատկացրեց

Կառավարությունը որոշեց Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում 

112  հեկտար հողամաս հատկացնել համայնքի բնակիչներին՝ պտղատու այգիներ հիմնելու նպատակով։ Այդ հողերն առանց մրցույթի վարձակալությամբ հանձնվեցին բնակիչներին՝ բացառապես նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կառավարությանը հայտնել է, որ համայնքի բնակիչները, ելնելով իրենց ֆինանսական հնարավորություններից, մտավախություն ունեն, որ մրցույթով տրամադրելու դեպքում իրենք չեն կարող հաղթել: Այդ իսկ պատճառով գործադիրը որոշեց դրանք առանց մրցույթի հատկացնել։

«Կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի համայնքի հողերի արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև այգիների հիմնման արդյունքում համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը»,-  կառավարություն  ներկայացված որոշման նախագծում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

 

Հրապարակվել է։ 08:45 16/01/2020