Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պտղավանում տեղադրվեց էլեկտրական շարժիչով մեքենաների լիցքավորման կայան


Գաղտնիք չէ, որ օդի աղտոտվածության տեսակետից աշխարհի էկոլոգիապես մաքուր երկրների ցանկում առաջին տեղերից է Հայաստանի Հանրապետությունը,  քանի որ մեր հանրապետությունում տրանսպորտային միջոցները հիմնականում աշխատում են սեղմված գազով, էլ  ավելի կբարձրանա օդի էկոլոգիական մաքրությունը, երբ տրանսպորտային միջոցները անցնեն էլեկտրաէներգիայի շահագործման: Այս հանգամանքը շահավետ է և պարտավորեցնում  է Տավուշի մարզի Այրում  համայնքին իր տարածաշրջանում ունենալու տրանսպորտային միջոցների  էլեկտրական լիցքավորման  կայան՝ հանդիսանալով Հայաստանի հյուսիսային դարպասը արտերկրներից :

Այրումի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.ayrumcity.am/ հայտնում է , որ  ց,,ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ,, հիմնադրամը ի դեմս գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանի  այսօր  նպատակ ունենալով

. արդյունավետորեն լուծելու համայնքի բնակիչների  ենթակառուցվածքային և այլ սոցիալական բնույթին վերաբերող հիմնախնդիրները.

. բարձրացնելու համայնքում և հանրապետությունում ենթակառուցվածքների հասանելիությունը.

.ներգրավելու նոր հանրային ենթակառուցվածքների  համար ներդրումներ.

Եվ վերջապես Հայաստանի Հանրապետության մաքուր բնությունն ու էկոլոգիան ի ցույց դնելու համայն աշխարհին:

 Ի ուրախություն մեր բոլոր քաղաքացիների ,,ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ,, հիմնադրամը Այրում համայնքին նվիրաբերեց  JuiceBoxOro 32 EU էլեկտրական շարժիչով մեքենաների լիցքավորման կայան, որը տեղադրված է Պտղավան բնակավայրի վարչական տարածքում՝ Այրում զարգացման և ներդրումների հիմնադրամի տեխնիկայի ավտոպարկի հարևանությամբ:

  Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը համայնքի և մեր տարածաշրջանի բնակչության անունից հայտնում է խորին շնորհակալություն ,,ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ,, հիմնադրամին այսպիսի մեծ նվիրաբերության համար:


 

Հրապարակվել է։ 08:25 06/07/2020