Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սատանի մայլում քյանդրբազություն են անում

Կաշառակերության գծով աշխարհում հայտնի Ադրբեջանում անգամ երկրի գլխավոր հարստությունը՝ նավթը, պետական նավթային ընկերությունը՝ ՍՕԿԱՌՆ-ն է արդյունահանում։ Հայաստանում թեեւ ընդերքը պետական հարստություն է համարվում, սակայն տարիներ շարունակ հանքերի շահագործման թույլտվությունները պետական պաշտոնյաները, բնապահպանության նախարարները կոպեկներով պետությունից վերցրել ու միլիոնավոր դոլարներով ծախել են օֆշորներում գրանցված օտարերկրյա ընկերություններին։ Հայաստան երկրիս, բնակիչների առողջության հաշվին միլիոնավոր դոլարներ են յուրացրել, գերհարստացել; Հիմա փոխանակ այդ մարդիկ պատժվեն, նրանց գողացածը վերադարձվի պետությանը, Ամուլսարն են փորձում շահագործել։ Պետք է պատժվեն Ամուլսարի վերաբերյալ բնապահպանական կեղծ եզրակացություններ տված, օրինախախտումներ կատարած պաշտոնյաները։ Թե չէ մտել եք սատանի մայլեն, քյանդրբազ եք խաղում։

Հրապարակվել է։ 09:22 26/08/2019