CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սկզբնականից 5 անգամ թանկ գին սահմանվեց


Բագրատաշենի տարածաշրջանում  «Գարդենիա Գրեյն Դ´օր»  ընկերության կողմից այգեգործության զարգացման ծրագիրը, թեեւ որոշակի դժվարություններով, կյանքի է կոչվում։  Ընկերություն  գրանցված է Հայաստանում, դրա  սեփականատեր Նիկոլաս Աբու Ֆեյսալն ունի  հայ կինն ու ընտանիք։ Մարտի  29-ին կայացած Այրում համայնքի ավագանու նիստի օրակարգի հարցերի թվում էր   Բագրատաշենում  1 հեկտար  հողատարածքը մեկնարկային 1 միլիոն դրամով   աճուրդով օտարելու հարցը։  Օրակարգն ավագանու քվեարկությամբ հաստատվեց։   «Գարդենիա Գրեյն Դ´օր» ընկերությшւնը   Բագրատաշենի բնակիչներից գնել է 64 հեկտար տարածք, ուր պեկան տեսակի ընկույզի եւ լիբանանյան մայրու այգիներ են հիմնվում, նպատակ կա ընդլայնել այդ այգիները։  1 հեկտար  տարածքում  նախատեսում է հիմնել ոռոգման  ջրամբար, որից  կաթիլային եղանակով  կսնվեն պտղատու այգիները։ Ավագանու անդամ Մհեր Բաղդասարյանը   վերապահումներ ուներ, ասելով, որ ջրամբարի շինարարությունը սկսվել է առանց համայնքի ղեկավարին եւ ավագանուն տեղյակ պահելու։ Նրա խոսքերով՝ այդ ընկերությունը  նպատակ ունի Բագրատաշենի հողերից գնելու եւ  այնտեղ  այգիներ հիմնելու , մինչդեռ  այդ հողերը պետք է առաջնահերթ վաճառվեն Բագրատաշենի բնակիչներին, որպեսզի նրանք այգիներ հիմնեն:  Նիստին ներկա , Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար  Միսաք Մելքումյանը հայտնեց, որ նշված  ընկերության կողմից  ջրամբար կառուցելու համար կապիտալ  շինարարություն չի իրականացվել, փոս է փորվել, որի մեջ ցելոֆան է փռվելու, ոռոգման ջուր կուտակվելու։  Նա ասաց, որ ինքն է տվել այդ աշխատանքները կատարելու թույլտվությունը։  Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտարարեց, որ ընկերությունը Բագրատաշենի բնակիչներից  հողեր  է գնել,  այգիներ հիմնել, հարկ է   հնարավորություն տալ այդ 1 հեկտար տարածքում ոռոգման ջրամբար գործարկելու, այգիները ոռոգելու։ «Գարդենիա Գրեյն Դ´օրի»     ներկայացուցիչ, վաստակաշատ պտղաբույծ  Սպարտակ Զաոքարյանը հայտնեց, որ 5 ամիս տեղումներ չկան, նորատունկ այգիները չորանում են, ոռոգման ջրամբարի գործարկումն անհրաժեշտություն է, այգիները չորանալուց փրկելու միջոց։  Նրա խոսքերով՝  այգեգործը միշտ բարյացակամ է իր հարեւանի հանդեպ, հարկ է բարյացակամ լինել այգիներ հիմնող «Գարդենիա Գրեյն Դ´օր» ընկերության նկատմամբ, որը  հնարավորություներ ունի այգիների բերքը համաշխարհային շուկայում իրացնելու։ Նա ասաց, որ  ընկերությունը սեփական միջոցներով ոռոգման ցացնը մաքրելու աշխատանքներ է կատարել։ Ավագանին նշված  1 հեկտար հողամասի  աճուրդային վաճառքի  մեկնարկային գինը սկզբնականից  5 անգամ թանկ որոշեց ՝ 5 միլիոն դրամ։  Ավագանու անդամները նման  գինը պայմանավորեցին նրանով, որ հողամասի վաճառքից գոյացած գումարով հնարավորություն  կլինի Բագրատաշենում զարգացման  որեւէ ծրագիր իրականացնել։ Ավագանին  քվեարկությամբ ընդունեց այդ առաջարկը։ Նախկինում   Այրում համայնքում հողերն աճուրդով վաճառելիս  նման    մեկնարկային գին չի եղել, մանավանդ, երբ օտարվող հողն ամայի, անորակ տարածք է։ Հողերի հետագա աճուրդների ժամանակ նման  բարձր գին կսահմանվի՞։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը   խրախուսում է  Հայաստանում կատարվող  ներդնումները։  «Գարդենիա Գրեյն Դ´օր» ընկերությունը Բագրատաշենի տարածաշրջանում այգեգործության մեծ ծրագիր է սկսել,  հարկ է  աջակցել   այդ ծրագրին։

Հրապարակվել է։ 14:59 06/04/2019