Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«ՍՈՒԱՐԴԻ» ընկերության վերաբերյա www.tesankyun.am» կայքում հրապարակված հոդվածի պարզաբանումը


«ՍՈՒԱՐԴԻ»  բաժնետիրական ընկերության  հայաստանյան մասնաճյուղի կողմից Տավուշի մարզում իրականացված ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ  21.11.2019 թվականին «www.tesankyun.am» կայքում հրապարակվել է հետևյալ իրականությանը չհամապատասխանող հոդվածը. «Նոյեմբերի 21-ին, ձմռան մեկնարկից  9 օր առաջ, իտալական « Սուարդի» ընկերությունը Նոյեմբերյան  քաղաքում  քերել էր միջպետական ավտոճանապարհը , որպեսզի ասֆալտ աներ, սակայն կեսօրից հետո թաց եղանակը խանգարեց, աշխատանքները դադարեցին։  Բոլորը ուրախանում են, որ  Հայաստանի ճանապարհներին աննախադեպ տեմպերով ասֆալտապատում է արվում։ Դա լավ   է, սակայն ձմռան շեմին ինչո՞ւ են սաֆալտ անում։  Իտալական ընկերության աշխատողները Նոյեմբերյանի բնակիչներին  ասել են, որ իրենք ասֆալտի հետ սոսինձ են խառնելու,  եւ ցուրտ եղանակը խանգարող չէ գործին։ « Սուարդի»  ընկերությունը 2018թ աշնանը քանդեց, քերեց  Այրումի խաչմերուկից, ջրհան կայանների վարչության  շենքից  մինչեւ Բագրատաշենի մաքսակետ, ավելի քան 10 կմ  ճանապարհը եւ այդպես էլ այն  չասֆալտապատեց, ավտոմեքենաները ճանապարհի անհարթ  ծածկից ցնցվելով՝ վնասվում են։  Նույն ընկերությունը  ասֆալտի քերվածքով  բեռնատարի տարողությունը   50-60 հազար դրամով վաճառել է  Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներին , սակայն  դրա վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի տվել; Այդ  ընկերությունն  Այրումի տարածքում քանդել է հողի ծածկը եւ խիճ արդյունահանել,այն  օգտագործել ճանապարհաշինության մեջ,  դրա համար 5 միլիոն դրամով   տուգանվել։ Ականջը կանչի սուպերնախարար  Սուրեն Պապիկյանի, ով ճանապարհաշինության գործի վերահսկողն է, այս ոլորտում  վատագույն ավանդույթները շարունակվում  են։»:

Նյութում նշվածները փաստական տվյալներ չեն պարունակում  և իրականությանը չեն համապատասխանում:

Հրապարակվել է։ 14:27 15/02/2020