Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Սպայկայի» բողկի ցանքերը չորանում են

Սպայկա» ընկերությունը  35 հեկտար բողկի ցանքատարածություն ունի Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղում։  Բողկի այդ ցանքերը մշակելու համար Հաղթանակի դաշտում աշխատում  է գրեթե 80 մարդ, Բագրատաշենի մաքսակետին հարակից  գոտում գործող «Սպայկայի » արտադրամասում ա  ընկերության բողկի բերքը մշակելու համար   ներգրավված է  120 աշխատող։ Հաղթանակում գտնվող ցանքերը   ոռոգելու համար «Սպայկա»   ընկերությունը    5000 տոննա տարողությամբ ոռոգման ջրավազան   է գործարկել Հաղթանակի տարածքում։ Բողկի ցանքերը  մշակող բանվորները բողոքեցին, որ բերքը ոչնչանում է, քանզի  «Տավուշ» Ջուր օգտագործողների ընկերության աշխատողները  մի քանի ամսվա աշխատավարձ  չեն ստացել, նրանք  պարբերաբար գործադուլի են դիմ ում, ոռոգման ջուր չեն մատակարարում, որի պատճառով  բողկի ցանքերը  չորացման վտանգի տակ են ։  Նոյեմբերյանի տարածաշրջանի ՝ Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղի բնակիչները բողոքեցին, որ այս տարի ոռոգման ջրի պակասի պատճառով  խիստ նվազ  է եղել  արեւածաղկի, եգիպտացորենի ցանքերի բերքը, հիմա էլ   խաղողի  այգիների  բերքն է կորչում ։  Դեբեդի հովտի  8 բնակավայրերը միավորող Այրում  համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ  «Տավուշ»  ՋՕԸ աշխատողները մի քանի ամսվա աշխատավարձ չստանալով՝ պարբերաբար գործադուլի են դիմում։ «Տավուշ» ։  ՋՕԸ  տնօրեն Յուրա Որսկան յանը  հայտնեց, որ իրենց աշխատողները  մի քանի ամիսների աշխատավարձ  չէին ստացել, այդ պատճառով դժգոհում էին,  նրանք  2 ամսվա աշխատավարձ նախկինում ստացել են, իսկ հուլիս ամսվա աշխատավարձը առաջիկա օրերին  կվճարվի։   Նա ասաց, որ այս տարվ  աննախադեպ երաշտի պատճառով  ցանքերը  ոռոգելու խնդիր  է առաջացել։ Նախկինում 40 սմ  աճած  եգիպտացորենի ցանքերը  մշակելու համար  2 անգամ ոռոգումը բավարար էր, սակայն  այս տարի դա  բավարար չէ ։ Նա հայտնեց, որ ՋՕԸ-ի աշխատողների աշխատավարձերի ուշացման  կապակցությամ բ  ինքը  դիմել  է համապատասխան մարմիններին ։ ՋՕԸ տնօրենը հայտնեց, որ Դեբեդավանի ոռոգման պոմպակայանը  նախատեսված է  մ ինչեւ 90 հեկտար այգիներ եւ ցանքեր ոռոգելու  համ ար, սակայն այժմ այդ պոմպակայանով ոռոգվում  է  150 հեկտար հողատարածք, ինչի պատճառով ոռոգման ջուրը չի բավարարում։ Որսկանյանն   ասաց, որ 1960-ական թվականերին կառուցված այդ պոմպակայանը  ս պասարկում է ոչ միայն  Դեբեդավանի, այլ  նաեւ՝ հարեւան  Բագրատաշեն գյուղի հողերը, վերջին  տարին երին ավելացել է  հող մշակողների թիվը։   Ֆերմերները  դիմել  են  վարչապետ  Նիկոլ Փա շինյանի տիկին Աննա Հակոբյանին, որպեսզի  վերջինիս   ղեկավարած հիմնադրամը ֆինանսապես  աջակցի պոմպակայանը  վերանորոգելուն ։

Հրապարակվել է։ 07:05 06/09/2019