Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ստեղծվել է 100 ձեռնարկություն


Տավուշի մարզի Դիլիջան համայնքի տարածքում գտնվող  Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում  2019թ հունիսի 22-23-ը կայացավ «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը: Համաժողովին ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ֆորումի ընթացքում ներկայացվեց  մարզի պոտենցիալը, առաջարկվեցին  եւ քննարկվեցին  տարբեր մեծ ու փոքր ներդրումային ծրագրեր, կայացավ  նաեւ մարզում գործող ձեռնարկությունների արտադրանքի ցուցահանդես: «Տեսանկյունը»  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին գրավոր հարցում է ուղարկել, թե այդ համաժողովից հետո մարզում քանի՞ նոր ձեռնարկություն է  ստեղծվել, քանի՞ նոր աշխատատեղ է ստեղծվել։ Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանի ստորագրությամբ ստացված պատասխանում նշված է. «Համաձայն ՀՀ Տավուշի մարզի 2017-2025թթ. ռազմավարությունից բխող 2019 թվականի գործունեության ծրագրի տարեկան մոնիթորինգային հաշվետվության՝ մարզում ստեղծվել են ավելի քան 100 մեծ ու փոքր կազմակերպություններ եւ  շուրջ 1367 աշխատատեղ տարբեր ոլորտներում»:

Հրապարակվել է։ 08:05 19/03/2020