Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Թերթի կրպակի եկամուտը՝ ծխախոտի վաճառքից

Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքի դիմաց, միջպետական  ավտոճանապարհի եզրին տեղադրված է Նոյեմբերյան քաղաքի միակ մամուլի կրպակը։ Այդ կրպակի բացովի լուսամուտի ապակու մեջ, ի տես գնորդների,  տեղադրված  է «LM»  հանրահայտ ֆիրմայի  ծխախոտի տուփ։ Կրպակի վաճառողուհին հայտնեց, որ   որ այդ  մակնիշի ծխախոտը Հայաստանում իրացնող ընկերությունն  օրական մի տուփ  այդ մակնիշի  ծխախոտ է նվիրում մամուլի կրպակին, որպեսզի այդ ծխախոտը կրպակի այցելուներին գրավի եւ հիշյալ  ֆիրմայի  ծխախոտի վաճառքն արդյունավետ իրականացվի։ «Պրեսս ստենդ» ընկերությանը պատկանող մամուլի  կրպակի վաճառողուհին հայտնեց որ ինտերնետի մեր  դարում  տպագիր թերթերի վաճառքը շատ դժվար է կատարվում,կրպակում  ամեն օր   ստացվող   հանրապետական  թերթերի 1-2 օրինակների իրացումը դյուրությամբ  չի իրականացվում։  Մամուլի կրպակի եկամուտները հիմնականում ստացվում են ծխախոտի , նաեւ կրակայրիչների, ծամոնների եւ այլ ապրանքների  վաճառքից։

Հրապարակվել է։ 08:15 14/09/2019