Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Թվերը ոգևորող չեն․ որքան է Հայաստանի պետական պարտքը․ «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Հայաստանի համախառն պետական պարտքը 2020 թվականի փետրվարի 29-ի դրությամբ կազմել է 7 մլրդ 353 մլն դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմում էր 7 մլրդ 324 մլն դոլար: Սա ներառում է մեր երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքը։ Պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտքն է, որը 2019 թվականի վերջի դրությամբ կազմում էր 6 մլրդ 835 մլն դոլար, իսկ այս տարվա փետրվարի 29-ի դրությամբ կազմում է 6 մլրդ 868 մլն դոլար:

Կառավարության արտաքին պարտքը տարվա վերջին 5 մլրդ 300 մլն դոլար էր, իսկ փետրվարի վերջի դրությամբ կազմում է 5 մլրդ 252 մլն դոլար: Դրամով հաշվարկած ընդհանուր պետական պարտքը 2019 թվականի փետրվարի 29-ի դրությամբ կազմել է 3 տրլն 519 մլրդ դրամ՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 0,17%-ով, իսկ 2019 եւ 2018 թթ. փետրվարի 28-ի նկատմամբ՝ համապատասխանաբար 3,58%-ով եւ 6.8%-ով: ՀՀ կառավարության պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 0,26%-ով, իսկ 2019 եւ 2018թթ. փետրվարի 28-ի նկատմամբ՝ համապատասխանաբար 5,07%-ով եւ 9,49%-ով: Հավելենք, որ վերջին տարիներին՝ մինչեւ 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքն արագ տեմպով աճել է։ Միայն 2018 թվականին աճի տեմպը բավականին ընկել է, սակայն 2019-ին պարտքը կրկին էական ծավալներով ավելացել է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Հրապարակվել է։ 06:31 28/03/2020