Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Տավուշի ՃՇՇ»-ն սահմանագոտում որակյալ ճանապարհ է կառուցում(լուսանկարներ)

 

 «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ  Տավուշ գյուղից դեպի Ներքին Կարմիրաղբյուր 5.7կմ երկարության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներ է կատարում : Այդ  աշխատանքների շրջանակներում իրականացվում են հողային աշխատանքներ, տեղադրվում են 520 գծամետր ջրահեռացման համակարգերի (վաքերի), 410 գծամետր բազալտե եզրաքարերի, նոր մայթերի եւ  ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ: Նախատեսված է իրականացնել կողնակների լրացման եւ  հարթեցման, ազդանշանային սյուների, 40 ավտոճանապարհային նշանների տեղադրման եւ ճանապարհային ծածկի գծանշման աշխատանքներ: «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ –ն՝ տնօրեն  Գագիկ Ադամյանի ղեկավարությամբ,որակյալ գործ է կատարում։ Վարորդները վկայում են, որ  նոր կառուցվող ավտոճանապարն  այնքան հարթ է , որ երթեւեկի ժամանակ  մեքենաներն ընդհանրապես  չեն տատանվում։  Վերջերս  «Տավուշի ՃՇՇ»-ն վարկային միջոցներով Գերմանիայից ձեռք է բերել ասֆալտապատող  նոր մեքենա, որը  ասֆալտի ծածկի  բարձր որակ է ապահովում։

 

Հրապարակվել է։ 11:09 05/10/2019