Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի մարզպետն Իջեւանում մասսայաբար բանան եւ կիվի աճեցնելու մասին

Տավուշի մարզպետ  Հայկ Չոբանյանը   հայտարարել է , որ Իջեւանում  մասսայաբար կիվի եւ բանան են աճեցնում։  NEWS.am-ի հետ զրույցում  մարզպետը  վերահաստատել է   իր հայտարարությունն այն մասին, որ Տավուշում կիվի և բանան են մշակում, սակայն ասել է՝ ցուցանիշ նշել չի կարող, քանի որ հիմնականում տնայնագործական եղանակով են մշակում «Այո, մեզ մոտ բանան և կիվի են աճեցնում, մեր բնությունը շատ ավելի բարենպաստ է, քան մենք մեր նախորդ կուլտուրաններն էինք օգտագործում։ Դա խոսում է մեր հողի պարարտ լինելու մասին, սակայն դրանք հիմնականում տնայնագործական բնույթ են կրում, շուկաներում վաճառում են տեղական կիվի, այնուամենայնիվ, դեռ արդյունաբերական բնույթ չեն կրում։ Վստահ եմ՝ հենց ժողովրդի համար վստահելի կուլտուրաններ դառնան, կմշակեն,  կիվին արդեն մասայական բնույթ է կրում տնայնագործական եղանակով, հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք կմշակեն այդ պտուղները արդյունաբերական նպատակով»։



Հրապարակվել է։ 14:57 26/11/2019