Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի սահմանամերձ գյուղերում պատրաստվող շապիկները, դրամապանակները և այլ իրերը մեծ հետաքրքրություն են առաջացրել գնորդների մոտ

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի սահմանամերձ Բերքաբեր համայնքի«ՆանՍոն» կարի արտադրամասում  և Կողբի գեղարվեստի դպրոցում գործող «Երեքնուկ» արհեստանոցում օր օրի ավելանում է պատվերների թիվը։ Բերքաբերում հիմնված «ՆանՍոն» կարի արտադրամասը իր գործունեության մեկ տարվա ընթացքում հասցրել է 40 տարբեր ընկերությունների հետ գործնական կապեր հաստատել: «Արտադրամասը հիմնվել է անցած տարի և արդեն մեր աշխատանքներում օր օրի դրական միտում ենք տեսնումքանի որ պարբերաբար պատվեր ենք ստանումինչպես նաև շատացել են պատվերների ծավալներըԻրավիճակ է եղելերբ չէինք կարողանում հասցնել կատարել պատվերներըուստի որոշեցինք մեծացնել արտադրամասի տարածքը»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց արտադրամասի հիմնադիր Խորեն Խուդավերդյանը։ Նրա խոսքովիրենց արտադրամասը լուծում է նաև գյուղի բնակիչների սոցիալական խնդիրը և հնարավորություն է տալիս բնակիչներին մնալ գյուղում: «Ցավոքհումքը բերվում է արտասահմանիցհագուստ կարելու համար այդպիսի որակի կտորներ Հայաստանում չունենքիսկ շուկան պահանջում է բարձր որակի կտորներ»,- նշեց արտադրամասի հիմնադիրը: Կարի արտադրամասը ստեղծվել է «Սահման» կազմակերպության աջակցությամբ։ Բերքաբերցի ձեռնարկատիրոջն աջակցում է նաեւ ՄԱԿ-ի  Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը։ Իսկ Կողբի գեղարվեստի դպրոցում գործող «Երեքնուկ» նախաձեռնության անդամները 10 տարուց ավելի ստեղծում են ձեռքի աշխատանքներ՝ նկարազարդ դրամապանակներպայուսակներակնոցի և հեռախոսի տուփերգոտիներվզնոցներբատիկ վզկապներդեկորատիվ կոմպոզիցիաներ և այլ հուշանվերներորոնց վաճառքից ստացված գումարի մի մասը ծախսվում է դպրոցի կարիքների համար: «Նախաձեռնությունը մոտ 10 տարուց ավելի գործում էԿողբի գեղարվեստի դպրոց են հաճախում ոչ միայն սահմանամերձ այս գյուղի, այլև շրջակա համայնքների երեխաները։ Բարեգործական դպրոցը մասնավոր է և անվճարայսինքն՝ չունի պետության կողմից ֆինանսական աջակցությունուստի որոշեցինք ինչ-որ ձևով օգնել դպրոցին։ Այդ նպատակով ստեղծեցինք այս խումբըորը 10-ից ավելի աշխատողներ ունի։ Արտադրանքը վաճառում ենք Հայաստանի ողջ տարածքում ՝ հիմնականում համացանցի միջոցով»,- ասաց նախաձեռնության հիմնադիրներից Սաթենիկ Ղուլիջանյանը։

«Երեքնուկ» նախաձեռնության անդամները սովորեցնում են նաև երեխաներին կիրառական արվեստի ճյուղերը՝ սկսած մետաքսի վրա նկարչությունից մինչև կարպետագործություն։

 

Հրապարակվել է։ 07:54 04/07/2019