Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշում բարձր աշխատավարձով թափուր աշխատատեղերը եւ աշխատանքի տեղավորվածները

2019թ. հուլիսի 18-ին կառավարության նիստում տարածքային կառավարման եւ  ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Տավուշի մարզում 200 թափուր աշխատատեղ կա, եւ  այդ աշխատատեղերի աշխատավարձը տատանվում է 200-250 հազար դրամի սահմաններում:    Տավուշի մարզպետ Հայկ  Չոբանյանին գրավոր հարցրել ենք , թե որո՞նք  են նշված  աշխատավարձով  թափուր այդ աշխատատեղերը, ,ո՞ր հիմնարկություններում,  անցած ամիսներին  դրանցից  քանի՞սն են զբաղեցրել, ո՞ր հիմնարկություններում։ Մարզպետը պատասխանել է, որ 2019թ. ընթացքում աշխատանքի տեղավորման համար մարզպետարան է դիմել 315 անձ: Նրանց վերաբերյալ  լրացվել են հաշվառման քարտեր, որոնք փոխանցվել են  մարզի զբաղվածության տարածքային կենտրոններին(ԶՏԿ)՝ գործատուների հետ աշխատելու նպատակով:       Զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ԶՏԿ-ների կողմից 2019թ հուլիսի 17-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝  մարզում առկա են եղել 338 թափուր աշխատատեղեր (Իջևան – 132, Դիլիջան -47, Բերդ -131, Նոյեմբերյան -28): Այդ աշխատատեղերի աշխատավարձերը կազմում են 55 հազար դրամից մինչեւ 500 հազար դրամ: Մասնավորապես, Բերդի, Նոյեմբերյանի բուժհաստատություններում առկա են բժիշկ-մասնագետների թափուր հաստիքներ, որոնց աշխատավարձի չափը կազմում է 250 հազարից  500 հազար դրամ, եւ  որոնք դեռևս զբաղեցված չեն:  Մարզի բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններում առկա են բանվորների, շինարարների, ասֆալտապատողների, սալիկապատողների եւ  այլ  մասնագետների  աշխատատեղեր: Հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի ԶՏԿ-ներում հաշվառված 5265 աշխատանք փնտրողներից աշխատանքի են տեղավորվել 468-ը: Մասնավորապես` նրանք աշխատանքի են տեղավորվել  Վազաշենի, Բերդի թիվ 2, Նոյեմբերյանի թիվ 1, Հաղթանակի  մանկապարտեզներում, Տավուշի տարածաշրջանային քոլեջում, «Մեդիտեք» ՍՊԸ-ումինմասերի խոհանոցում), «ՎՏԲ Հայաստան» բանկում, «Քարարտ» ՍՊԸ-ում, Գետահովտի, Հաղարծնի, Նավուրի, Նորաշենի, Բերդի թիվ 4 դպրոցներում, Բերդի բժշկական կենտրոնում, Դիլիջանի Միջազգային դպրոցի խոհանոցում, Բերդի բազմագործառույթային քոլեջում, ոստիկանության Դիլիջանի բաժնի  պահակային մասում, «Արարատշին», «Յանդեքս տաքսի», «Շամշադին էկոմիթ», «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ներում, «Հույսի կամուրջ» ՀԿ-ում, բազմաթիվ ՍՊԸներում և ԱՁ-ներում:

Հրապարակվել է։ 07:16 15/11/2019