Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

« Ծիրան» սուպերմարկետների ցանցի մենեջերի պարզաբանումը


« Ծիրան» սուպերմարկետների ցանցի մենեջեր  Մարիամ Իսայանը մեր կայքում   հրապարակված  վերաբերյալ հոդվածի վերաբերյալ պարզաբանում է  ուղարկել, ուր  նշել է․ « Հայտնում ենք, որ պոլիէթիլենային տոպրակների վճարովի լինելու վերաբերյալ տեղեկությունը փակցված է եղել մինչ ձեր նյութի հրապարակումը։ Կից ուղարկում ենք այն տեսանյութը, որտեղ երևում է, որ, երբ ձեր լրագրողը գնումներ է կատարում, հենց այդ պահին էլ տեղեկությունն արդեն իսկ փակցված է դրամարկղի վրա։ Կից նաև նկարն է, որտեղ կրկին երևում է պոլիէթիլենային տոպրակների վերաբերյալ դրամարկղին փակցված տեղեկությունը և նկարի մասին տեղեկությունը, որը ցույց է տալիս, որ նկարն արվել է ավելի շուտ, քան նյութը հրապարակվել է»։

Տեսանկյուն»- Մեր կայքի լրագրողը գնումներ չի կատարել այդ սուպերմարկետում, գնումներ կատարողը եղել է Իջեւան քաղաքի բնակիչ։ Լավ կլիներ, եթե « Ծիրան» սուպերմարկետների ցանցի մենեջերը բացատրություն  տար նաեւ այն  հարցի վերաբերյալ, թե ինչու   սուպերմարկետի կողմից հայտարարված, գնորդներին  նվիրվող  էկոլոգիապես մաքուր տոպրակները գնորդին   տրամադրվում են  միայն այն դեպքում,  երբ  գնորդը  բողոքում է, պահանջում իրեն   անվճար նման տոպրակ տրամադրել։

Հրապարակվել է։ 07:11 29/08/2019