Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վարորդները դժգոհում են Տավուշի ԱԳԼՃԿ-ներից


Սահմանամերձ Տավուշի մարզի գազ օգտագործող ավտոմեքենաների տերերը շարունակում են դժգոհել գազի գնից եւ մեքենաների լիցքավորման որակից: Իջեւանի տարածաշրջանի ավտոգազալցավորման ճնշման կայաններից  մեկում մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 220 դրամով, Նոյեմբերյանի տարածաշրջանի  ԱԳԼՃԿ-ներում ՝200 դրամով։ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի ԱԳԼՃԿ-ներում մեկ խորանարդ մետր գազինը գինը 190 դրամ է։ Ծովագյուղի ԱԳԼՃԿ-ներում ավտոմեքենաներին լիցքավորվող գազի ճնշումը 250 է, իսկ  Տավուշի մարզի ԱԳԼՃԿ-ներում՝ 220, սակայն ավտոմեքենաները լիցքավորելուց հետո   220-ը շատ արագ իջնում է  160-ի։ Նոյեմբերյանի տարաշրջանի տաքսիստները, որոնք աշխատում են Նոյեմբերյան Երեւան-Նոյեմբերյան ուղերթում, իրենց ավտոմեքենաները մշտապես գազով լիցքավորում են Ծովագյուղի ԱԳԼՃԿ-ներում ։ Նրանք ասացին, որ եթե Ծովագյուղի ԱԳԼՃԿ-ներում իրենց մեքենաների որակյալ  լիցքավորումը չլիներ, իրենք չէին կարող մեկ ուղեւորին 3 հազար դրամով  Նոյեմբերյանից Երեւան հասցնել։ Տավուշի մարզի  վարորդները տարիներ շարունակ դժգոհում են,որ Ադրբեջանին սահմանակից  մարզի ԱԳԼՃԿ-ներում մեքենաները թերլիցքավորվում են, սակայն պետական ստուգող կազմակերպությունները  համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում այդ փաստերը բացահայտելու, արձանագրելու համար ,որպեսզի  դրանք հետագայում բացառվեն։ Մայիսի սկզբից ,ըստ օրենքի ,ԱԳԼՃԿ-ներում գազը պետք է վաճառվի ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով։ Տեսնենք, թե դա ինչ արդյունք կտա։

 

Հրապարակվել է։ 12:11 06/05/2019