Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

700 աշակերտ համակարգչի եւ համացանցին միանալու խնդիր ունի


Տավուշի մարզում այժմ  իրականացվում է առցանց  հանրակրթություն։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է, որ մի օր պետք է անցում կատարվեր առցանց կրթության, սակայն ներկայումս այդ անցումը կատարվում է  ոչ այնքան բարենպաստ իրավիճակում։ Մարզպետի վկայությամբ՝  Տավուշի մարզում 700 երեխա խնդիր ունի համակարգիչ ունենալու եւ համացանցին միանալու տեսակետից։  Մարզի ղեկավարն ասաց, որ համակարգիչների պակասը լրացվելու է  մարզի հանրակրթական դպրոցների ունեցած ռեսուրսների հաշվին, աշակերտներին եւ  նրանց ծնողներին հորդորելով այդ հարցով սերտ կապի մեջ լինել իրենց հանրակրթական դպրոցի հետ։ Բացի այդ, Հայաստանում համակարգիչներ են հավաքագրվում, որպեսզի տրամադրվեն համակարգիչ չունեցող, դրա կարիքն ունեցող երեխաներին։ Մարզպետը հույս ունի, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մարզում  համակարգիչների պակասի   խնդիրը կլուծվի, դպրոցահասակ երեխա ունեցող տավուշցի յուրաքանչյուր ընտանիք առնվազն մեկ համակարգիչ կունենա, երեխաները հնարավորություն կունենան առցանց իրացնելու հանրակրթության իրենց իրավունքը։

Հրապարակվել է։ 08:32 01/04/2020