Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Աննա Ավալյանի տնօրինությամբ Բերդի պետական քոլեջը կերտում է իր հաջողության պատմությունը

 

Բերդի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն Աննա Ավալյանը Հայաստանում հայտնի է միջին մասնագիտական կրթության  ոլորտում  հաջողություններով, նրա բազում  տարիների ազնիվ, նվիրված, պրպտուն աշխատանքը  լավ արդյունքներ է տվել։  Նրան հարցրինք Բերդի պետական քոլեջի եւ ուսումնարանի միավորման  մասին։ Ա․ Ավալյանը  հայտնեց, որ  ՀՀ կառավարության 2019թ մարտի 22-ի որոշմամբ ձեւավորվել է  Բերդի պետական բազմագործառութային քոլեջը։ Եղել է  2 ամսվա անցումային շրջան, կատարվել՝ հանձնման-ընդունման գործընթաց, մայիսի 22-ի ուսումնական հաստատությունը  սկսել է իր  բնականոն գործունեությունը։  Քոլեջն այժմ  ունի  216 սան, Բերդի արհետագործական  ուսումնարանում եւ Բերդի պետական քոլեջում  առկա մասնագիտությունները պահպանել են,  ուսանողների  մի մասն  իր մասնագիտությամբ  ավարտել է  ուսումնական հաստատությունը։ Նոր  ուսումնական տարում  նորույթ  է « Զբոսաշրջություն»   մասնագիտությունը , «Զբոսավար»  մասնագիտացմամբ՝ 9-ամյա կրթությամբ հենքի վրա։

Քոլեջի տնօրենին հարցրինք  ուսումնական հաստատությանը պատկանող 3 շենքերի օգտագործման   մասին։ Ա․ Ավալյանն ասաց, որ նախկին  Բերդի պետական քոլեջի շենքը   այժմ  չի  օգտագործվում,ներկայումս   կառավարությունում  է   այդ շենքում  115 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ, հիմնանորոգում  իրականացնելու  ծրագիրը։ Հիմնանորոգումից  հետո նախատեսվում է այդտեղ   ուսումնա-արտադրական կենտրոն գործարկել։  Բերդի նախկին վարժարանի շենքում իրականացվում է միջին մասնագիտական կրթություն, իսկ  նախնական կրթությունը իրականացվում   է  քոլեջի հիմնական, գլխավոր շենքում։  Տիկին Աննան ասաց, որ  օրերս Բերդ այցելած  ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի անդամների  հետ քննարկման ժամանակ ինքը առաջադրել է   կրթական հաստատություններում ձեռնարկատիրական գործունեությանը  արտոնություն  տալու հարցը, արդար չէ, որ քոլեջում կազմակերպված արտադրությունը եւ արտադրական ձեռնարկությունները նույն  հարկատեսակներն են վճարում։ Նպատակ կա  արտադրական պրակտիկայի  մեջ գտնվող 3-րդ կուրսի  ուսանողներին ներգրավելով՝ Բերդի պետական քոլեջում  կարի արտադրություն զարգացնել։   Վերջերս Բերդի բազմագործառութային քոլեջը «Վարդանաց ասպետներ»  բարեգործական կազմակերպությունից որպես նվիրատվություն ստացել է  3 հատ  տեխնիկապես հզոր   կարի մեքենա։ Իր  բեղուն  գործունեության համար  Աննա Ավալյանն արժանացել է  «Վարդանանց ասպետներ»  կազմակերպության պատվոգրին, առաջիկայում  այդ կազմակերպությունը եւս  4 կարի մեքենա կնվիի  Բերդի քոլեջին: Բացի դրանից, «Վարդանաց ասպետներ»   կազմակերպությունը    22 հազար դոլար արժողությամբ փականագործական գործիքների հավաքածու, համակարգչային  եւ  զոդման սարքավորումներ  է նվիրել   քոլեջին։ Ըստ  այդ  կազմակերպության հետ պայմանավորվածության՝  գործիքների մի  մասը  հետո կնվիրվի ուսանողներին։ Քոլեջի  ուսանողներն  արդեն 10 օր   «Տավուշ  տեսքտիլ»  ձեռնարկությունում  արտադրական պրակտիկա են անցնում, նրանք  իրենց կատարած աշխատանքի համար ամբողջությամբ  կվճարվեն ։ Իրեն, որպես ուսումնական հաստատության տնօրենի,  վերապահված իրավունքով  Աննա Ավալյանը կատարել է ուսումնական պլանի փոփոխություն,գործնական աշխատանքների ժամկետները միացվել են, 3-րդ կուրսի ուսանողները մինչեւ  նոյեմբերի 23-ը  կլինեն «Տավուշ  տեքստիլում», դրանից հետ մի ամիս ուսումնական պարապմունքների կմասնակցեն Բերդի քոլեջում, այնուհետեւ  շաբաթական  2 օր ուսումնական պարապմունքների կմասնակցեն քոլեջում, 3 օր՝ կաշխատեն  «Տավուշ տեքստիլում»՝  համատեղելով ուսումն ու աշխատանքը։

 Ա․ Ավալյանը հայտնեց, որ պլանավորում է քոլեջում  նոր մասնագիտություներ ուսուցանել, նա  կարծում  է, որ   «Ֆինանսներ եւ շուկայաբանությունը»  այժմ  մի քիչ հնացած մասնագիտություն է, այն սովորողները հետո  չեն կարողանում իրենց մասնագիտությամբ  աշխատանք  գտնել։  Բերդի տարածաշրջանին ավելի շատ  հարկավոր են անասնաբուժության, անտառային տնտեսության  եւ հաշվապահության միջին մասնագետներ, ովքեր ուսումն ավարտելով՝  կկարողանան կրթությանը   համապատասխան աշխատանք գտնել։ Ա․ Ավալյանն սաաց, որ  նախնական կրթությամբ  իրենք  արհեստավոր են պատրաստում, եթե դերձակը  աշխատավայր չունենա, նա կարող է օրվա հացն   իր տանը վաստակել, նմանապես՝ վարսահարդարը, օպերատորը, ավտոնորոգողը։ Իսկ քոլեջային մաասնագիտություններն ավելի լուրջ մոտեցում են պահանջում, այդ մասնագիտությունները պետք է   մարզի զարգացման պլանին համահունչ լինեն։

Ա․ Ավալյանը  Դուալ կրթության(աշխատանք-ուսուցում) ծրագրով վերապատրաստվել,  ՀարավայինԿովկասում դուալ  կրթություն իրականացնելու  սերտիֆիկատ է ստացել,  այդ ծրագրով կայացած մրցույթում  4 տնօրեն, որոնց թվում՝ Ա․ Ավալյանը,  հաղթելով՝ վերապատրաստվել են Գերմանիայում։ Ա․ Ավալյանը   նպատակ  ունի  այդ ծրագրով Բերդի քոլեջի համար  «Անասնաբուժություն»   եւ «Անտառային տնտեսություն» մասնագիտությունների ուսուցման համար  լաբորատորիաներ ձեռք   բերել։

Հ․ Գ․- Հոկտեմբերի 7-ը Աննա Ավալյանի  ծննդյան օրն է։  Ծննդյան տարեդարձի առթիվ ջերմորեն շնորհավորում  ենք նրան, մաղթելով երջանկություն, նոր հաջողություններ, ձեռքբերումներ։

Հրապարակվել է։ 18:21 06/10/2019