Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Արտակ Ցուցուլյանը հեռացավ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնից

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն օգոստոսի 31-ին հանդիպել է բուհի վարչական անձնակազմի ներկայացուցիչների, ստորաբաժանումների ղեկավարների հետ:

ԵՊՀ-ից հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն ու ԵՊՀ գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հանդիպման նպատակը ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելն էր:

ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գ. Գևորգյանը ներկայացրեց մասնաճյուղում ստեղծված իրավիճակը՝ տեղեկացնելով, որ 2018 թ. հունիսի 12-ին ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար նշանակված Ա. Վ. Ցուցուլյանը 2019 թ օգոստոսի 28-ին, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից: Գ. Գևորգյանը նաև նշեց, որ մինչև նոր ընտրության կազմակերպումը ԵՊՀ ԻՄ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում տնօրենի խորհրդական, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Անուշավան Հայկարամի Մակարյանը Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող տարաբնույթ խնդիրներ, ինչպես նաև Գ Գևորգյանը պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին:

Վերջում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը մասնաճյուղի տնօրենի նոր պաշտոնակատարին և աշխատակազմին մաղթեց արդյունավետ գործունեություն:

 

Հրապարակվել է։ 21:34 31/08/2019