Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ԱՎԱՐՏԻՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ ԱՅՐՈՒՄ ՔԱՂԱՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ

Այրումի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.ayrumcity.am/,  տեղեկացնում է, որ  ավարտին է մոտենում Այրում համայնքի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները, այժմ ընթանում է շենքի հարակից տարածքների մաքրման աշխատանքները, հետագայում այստեղ կկատարվի էկզոտիկ եղևնիների ծառատունկ, որոնք էլ ավելի կգեղեցկացնեն և մաքուր կպահեն շրջակա միջավայրը: 

Մոտ օրերս մանկապարտեզի 3 խմբերը, խոհանոցն ու դահլիճը կկահավորվի ժամանակակից չափանիշներին համապատասխան գույքով և տեխնիկայով:

 

Հրապարակվել է։ 08:26 04/02/2020