Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բարեկամավանի դպրոցի միակ շրջանավարտը

Ֆեյսբուքի  Բարեկամավան –Barekamavan  օգտատերը  գրել  է <<Այս տարվա մեր դպրոցի միակ շրջանավարտը։ Ցավոք սրտի, երկար ժամանակ է, ինչ Սյուզաննան միայնակ է դասասենյակ մտնում ։ Իհարկե նա այսպես չի պատկերացրել, երազել է շատ դասընկերներ ունենալ, միասին բեմ բարձրանալ և հիշել դասընկերների հետ անցկացրած օրերը ։ Այնուամենայնիվ, դա նրան չի խանգարի Վերջին զանգը նշել,իսկ մեզ մնում է այդ օրը նրա կողքին լինել։ Եվ ուրեմն հունիսի 1-ին բոլորս միասին գնում ենք շնորհավորելու Սյուզանննային վերջին զանգի կապակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա դպրոցի բակում՝ բացօթյա։ Բոլորին հրավիրում ենք բարի երթ ասելու և  Սյուզաննային ուղեկցելու նոր Կյանք, որտեղից կվերադառնա նոր գաղափարներով և գյուղում, վստահ եմ՝ շատերին օրինակ կծառայի( մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ)։

Սիրելի՛ շրջանավարտ, քեզ բազում վերելքներ և հաջողություններ եմ մաղթում, այն ոգևորվածությունը և հայրենասիրությունը, որ կա քո մեջ, թող չկոտրվի։ Դու շատ կհիասթափվես և  խոչնդոտների կհանդիպես, բայց այդ դժվարությունները քո հետագա կայուն կյանքի գրավականն են լինելու։ Եթե ճանապարհդ շատ հեշտ է, ուրեմն սխալ է։ Թող քաղաքի գույները քեզ չխաբեն։ Միշտ կհիշես, որն այն ինչ տեսնես քաղաքում ,կարող ես հենց դու ստեղծել քո գյուղում ։ Շատերս միգուցե համարձակություն չունեցանք կամ չվստահեցինք մեր ուժերին, կամ էլ մեր կողքին չկանգնեցին, բայց քո կամքի ուժը և վճռականությունը վստահ եմ քեզ կօգնի քո բոլոր ծրագրերը կյանքի կոչելու։ Մենք դա միասին կանենք։ Հաջողություն եմ մաղթում և թող կյանքի կոչվի այն նպատակը, որը դրել ես քո առջև։ Բարի Երթ։


Հ.Գ Խնդրում եմ լացող և կարեկցող սմայլիկ ու մեկնաբանություններ չդնել, ՄԻԱՅՆ ՈԳԵՇՆՉՈՂ և ՈՒՐԱԽ։ Էլ չենք տխրելու 
։
 Թեպետ բացօթյա է լինելու,սակայն խնդրում եմ անպայման կհետևեք կանոնների
և կկրեք դիմակ։ Եղեք առողջ>>։

Նկարում Սյուզաննա Ղարաքեշիշյանն է


Հրապարակվել է։ 07:26 28/05/2020