Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դեբեդավանի դպրոցի տնօրենը Տավուշի մարզպետարանին դատի է տվել

 

Տավուշի մարզի Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանի ներկայացուցիչը 2019թ ապրիլի 23-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ  Տավուշի մարզպետարանի՝ Տավուշի մարզպետի 2019թ փետրվարի 18-ի թիվ 29-Ա կարգադրությունն անվավեր ճանաչելու պահանջով։  Դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը մայիսի 7-ին որոշել է հայցադիմումը վարույթ ընդունել։ Սույն քաղաքացիական հայցով  հուլիսի 3-ին   նախնական դատական նիստ է կայացել, հաջորդ նիստը նշանակվածէ օգոստոսի 15-ին։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի 2019թ փետրվարի 18-ի վերոհիշյալ կարգադրության մեջ նշված է  «Դպրոցի աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային պարտականությունները կատարելը չվերահսկելու , դպրոցում  բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ չապահովելու, աշխատողների իրավունքները խախտելու համար  «Դեբեդավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարինե Հարությունյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ «նկատողություն»»։  Մ․ Հարությունյանն առաջին անգամ չէ, որ մարզպետարանին դատի է տալիս։  2018թ. մայիսի 8-ին Մ. Հարությունյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ մարզպետարանի, Տավուշի մարզպետ (այժմ`նախկին) Հովիկ Աբովյանի 2018թ. ապրիլի 17-ի որոշումը  իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ) անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջներով: Այդ դատը նա շահել է։  2018թ հունիսի 12-ին կայացած Դեբեդավանի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթում Մ. Հարությունյանը հաղթել է, հունիսի 25-ին մարզպետ (այժմ`նախկին) Վահե  Ղալումյանը որոշել Է Մ. Հարությունյանին Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն նշանակելու, նրա հետ 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ: 2018թ. մարտի 17-ին`աշխատանքային օրը, Դեբեդավանի դպրոցում դասեր չեն կայացել, սակայն այդ օրը դպրոցի 8 ուսուցիչ դասամատյաններում աշակերտներին գնահատականներ են նշանակել: Այդ առթիվ Տավուշի մարզպետարանը դիմել է Տավուշի դատախազություն , քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով («Փաստաթղթեր կեղծելը» ): 2018թ հունիսի 22-ին Դեբեդավանի դպրոցի մի խումբ ուսուցիչներ ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում են տվել, հայտնելով, որ Մ. Հարությունյանն իր ազգականներից 3-ին գրանցել է որպես դպրոցի աշխատողներ, սակայն նրանք աշխատանքի չեն ներկայանում; Փաստի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»)։ Դեբեդավանի դպրոցի ուսուցիչներից մի քանիսը պարբերաբար բողոքում են  Մ Հարությունյանի դեմ,  որ նրա ղեկավարած դպրոցում  աշխատում  են իր ընտանիքի անդամներն ու հարազատները;

 

Լուսանկարում՝ Մարինե Հարությունյանը

Հրապարակվել է։ 12:48 08/07/2019