CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դեդեդավանի դպրոցում թերություններ են բացահայտվել

 

Փետրվարի 21-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանում  Դեբեդավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ իր կողմից Դեբեդավանի դպրոցում աուդիտ է նշանակել, որի արդյունքներով կորոշվի՝ դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանը կշարունակի՞ պաշտոնավարել, թե՝ ոչ: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի  կրթության , մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտնեց, որ Դեբեդավանի դպրոցում անցկացված աուդիտի արդյունքներով բացահայտվել են  թերություններ, փաստաթղթերի հետ կապված խնդիրներ: Նա  ասաց, որ Դեբեդավանի բնակիչները եւ գյուղի վարչական ղեկավարը ժողով են արել, նրանք մարզպետարանին միջնորդել են, որպեսզի դպրոցում առկա խնդիրները լուծվեն, դպրոցի տնօրեն Մ. Հարությունյանը շարունակի պաշտոնավարել: Մ. Ղազումյանի խոսքերով՝  այդ դպրոցը ներկայումս բնականոն աշխատում է:  Հավելեմ, որ այդ դպրոցի 6 աշխատակիցներ բողոքում են Դեբեդավանի դպրոցը 20 տարի ղեկավարող Մ. Հարությունյանի դեմ, որը դպրոցում աշխատանքի է ընդունել  իր ընտանիքի անդամներին,  հարազատներին: Մ. Հարությունյանին նախկինում 2 անգամ ազատել են պաշտոնից, սակայն նա վերականգնվել է տնօրենի պաշտնում: 2018թ. հոկտեմբերի 22-ին Արմինե Սարգսյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրենի 2018թ. օգոստոսի 23-ի թիվ 54 հրամանն անվավեր ճանաչելու, իրեն դպրոցի գործավարի  աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի վարձատրության պահանջներով: Սույն քաղաքացիական հայցով նախնական դատական  նիստերն  ընթանում  են Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Լուսանկարում՝ Մարինե Հարությունյանը

 

Հրապարակվել է։ 12:14 11/03/2019