Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանի դպրոցներում մասնավոր պարապմունքներ են

Դիլիջանի համայնքապետարանը հայտարարություն  է տարածել այն մասին,որ համայնքապետարանի աշխատակազմը  2020թ. մարտի 17-ից իր աշխատանքներն իրականացնում է հեռավար եղանակով՝ Դիլիջանի համայնքապետարանում  ներդրված եւ գործող Համայնքային կառավարման          տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) միջոցով, բնակիչներին  իրազեկելով   համայնքապետարանի  աշխատանքը  հեռավար եղանակով  կազմակերպելու  եւ քաղաքացիներին ծառայություններ մատուցելու  մեծ  հնարավորությունների մասին։ Դիլիջանի բնակիչները  «Տեսանկյունին»  հայտնել են, որ համայնքապետարանը հեռավար է աշխատում, իսկ Դիլիջանի հանրակրթական  դպրոցներում  կրկնուսույց ուսուցիչները մասնավոր պարապմունքներ են անցկացնում։

Հրապարակվել է։ 18:33 23/03/2020