ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Եկող տարի բնագիտական լաբորատորիաներ կստանան նաև Տավուշի մարզի դպրոցները». փոխնախարար


ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս տարի Երևանի և մարզերի 99 ավագ դպրոցներ հագեցվել են բնագիտական ժամանակակից լաբորատորիաներով՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն առարկաների համար, այդ թվում՝սարքավորումների հետ մեկտեղ դպրոցներին տրամադրվել է նաև լաբորատոր գույք։ Եվս 8 ավագ դպրոցներ հիմա հիմնանորոգման գործընթացում են և բնագիտական լաբորատորիաներով կհագեցվեն հիմնանորոգումից հետո՝ եկող տարվա ընթացքում։

     Եկող տարի բնագիտական լաբորատորիաներ կստանան նաև Տավուշի մարզի բոլոր դպրոցները։
     Հիշեցնեմ, որ մեր երկիրը պատրաստվում է հյուրընկալել Կենսաբանության միջազգային օլիմպիադան 2022 թվականին և այս ուղղությամբ ընթանում են ակտիվ նախապատրաստական աշխատանքները՝ Երևանի պետական համալսարանի թիմի հետ։
     Սրան զուգահեռ հիշեցնեմ, որ մինչև տարեվերջ հանրապետության 101 դպրոցներում, որտեղ ուսուցչի բացակայության պայմաններում որևէ առարկա, հիմնականում՝ բնագիտական ուղղությունների, չէր իրականացվում, կստեղծվեն հեռավար ուսուցման կենտրոններ և հնարավոր կլինի այս տարվա երկրորդ կիսամյակից ապահովել բոլոր առարկաների ուսուցումը այս դպրոցներում»։

Հրապարակվել է։ 09:38 22/11/2020