Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հայոց լեզվի ուսուցչուհիներով


Նոյեմբերյանի  տարածաշրջանի Զորականի դպրոցի  երկարամյա տնօրեն Սիլվա Խոջայանը  դպրոցում տիրող  հակամարտության պատճառով  հրաժարական էր տվել, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է  նշանակվել Հայկ Ազարյանը։  Զորականի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Մարինե  Պողոսյանը հայտնեց, որ  հունիսի 23-ին տեղի կունենա Զորականի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ,   դպրոցի տնօրենի հավակնորդները երկուսն  են՝ Զորականի դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհիներ Արեւիկ Բաղիրյանը եւ Ռուզաննա Ազարյանը։

Հրապարակվել է։ 09:10 20/06/2020