Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հովքի դպրոցում, տնօրենի նշանակումից հետո, դասադուլ կլինի՞

Երեկ  `նոյեմբերի 22-ին նշանակված էր  Տավուշի մարզի  Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ:  Ի սկզբանե այդ պաշտոնի  3 թեկնածու  կար` Հովքի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սամվել Սիմոնյանը, դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ Սեդա Ասիրյանը, կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մարզային մասնաճյուղի մասնագետ Ռուզաննա Մովսեսյանը : Վերջինս ինքնաբացարկ է տվել;
Տավուշի  մարզպետարանի աշխատակազմի  կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանից տեղեկացանք, որ այսօր կայացած մրցույթի արդյունքում Ս. Սիմոնյանը եւ Ս. Ասիրյանը ստացել են հավասար՝ 4-ական քվե:   Հովքի դպրոցի տնօրենի պաշտոնի համար նախորդ՝ նոյեմբերի 19-ի մրցույթը չէր կայացել: Գործող օրենքի համաձայն, 2 թեկնածուների փաստաթղթերը կուղարկվեն ՀՀ փոխվարչապետին,որը  3 օրվա ընթացքում Հովքի դպրոցի տնօրեն կնշանակի: Հովքից հայտնում են, որ փոխվարչապետի կողմից  Հովքի դպրոցի տնօրեն նշանակելուց  հետո, հովքցիների համար անցանկալի թեկնածույի  պարագայում, գյուղի դպրոցում  հավանաբար  դասադուլ կարվի :


Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 18:38 23/11/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia