Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանի տարածաշրջանում ուսուցիչների բազում թափուր աշխատատեղեր կան՝ ցածր աշխատավարձով

Հուլիսի 30-ին   Տավուշի մարզպետարանի ինտերնետային  կայքում տեղադրվել  է Իջեւանի զբաղվածության  տարածքային կենտրոնի հայտարարությունը թափուր աշխատատեղերի մասին, ։  Դրա մեջ նշված են չեն այդ աշխատատեղերի համար նախատեսված աշխատավարձերի չափերը, հավանաբար, այն պատճառով, որ աշխատավարձերի չափերը բարձր չեն ։  Հայտարարության մեջ շատ են հանրակրթական դպրոցների  ուսուցիչների թափուր աշխատատեղերը, Իջեւանի թիվ 3 միջնակարգ դպրոցում  պահանջվում է ֆիզիկական կուլտուրայի եւ ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչներ, Իջեւանի տարածաշրջանի Դիտավանի միջնակարգ դպրոցում՝ ռուսաց լեզվի եւ գրականության, աշխարհագրության, ֆիզկուլտուրայի, կերպարվեստի, ինֆորմատիկայի, նախնական զինվորական պատրաստության ,Սեւքարի միջնակարգ դպրոցում՝ ռուսաց լեզվի եւ գրականության, ֆիզկուլտուրայի, տեխնոլոգիայի , Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղում՝ երգեցողության, սահմանամերձ Կիրանցի  հիմնական դպրոցում՝ ֆիզկուլտուրայի, Աճարկուտի հիմնական դպրոցում՝ ռուսաց լեզվի եւ գրականության, նախնական զինվորական պատրաստության,  ֆիզկուլտուրայի,Ենոքավանի միջնակարգ դպրոցում՝ ինֆորմատիկայի եւ տարրական դասարանների , Ակնաղբյուրի հիմնական դպրոցում՝  նախնական զինվորական պատրաստության , Լուսաձորի հիմնական դպրոցում՝ ռուսաց լեզվի եւ գրականության, աշխարհագրության եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչներ։  Այդ աշխատատեղերի համար աշխատավարձերը հավանաբար ցածր են, այդ պատճառով էլ մինչեւ հիմա այդ աշխատատեղերը  զբաղեցված չեն։  Թափուր աշխատատեղերի մասին հայտարարության մեջ  նշված են նաեւ բժիշկների  աշխատատեղեր, Իջեւանի ԲԿ-ում  պահանջվում են բժիշկ-էնդիկրինոլոգ, մանկական անեսթեզիոլոգ, ռենտգենոլոգ, Սեւքարի գյուղական բժշկական ամբուլատորիայում՝ ընտանեկան բժիշկ։ Հայտարարության մեջ նշված են  նաեւ բանվորների, հավաքարարի, մատուցողների, աման լվացողի, տնտեսուհու եւ այլ աշխատատեղեր։

Հրապարակվել է։ 09:28 02/08/2019