Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանում բացվեց «Արեւիկ» սոցիալ-կրթական կենտրոնի եւ Տավուշի թեմի առաջնորդարանի շենքը (լուսանկարներ)


Հոկտեմբերի 3-ին Իջեւան քաղաքում, Տավուշի մարզպետարանի շենքի հետեւի մասում հանդիսավորությամբ բացվեց   «Արեւիկ»   սոցիալ-կրթական կենտրոնի  քառահարկ շենքը։ Այդ շենքում  տեղակայված են  լինելու նաեւ  Հայ առաքելական եկեղեցու Տավուշի  թեմի առաջնորդարանը,  արհեստների եւ արվեստների խմբակներ, նաեւ՝ Իջեւան քաղաքում  միակ կինոթատրոնը։  Քառահարկ մեծ շենքի կառուցմանը ֆինանսապես օգնել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը, Կանադայի եւ ԱՄՆ-ի հայ բարերարներ, հայաստանաբնակ բարեգործներ, որոնք ներկա էին շենքի բացմանը։  Շենքի բակում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը տնկիներ տնկեցին։  Բացման հանդիսավոր արարողության ժամանակ  հնչեցին ՀՀ, Ճապոնիայի, Տավուշի մարզի օգներգերը։ Հանդիսավոր առիթով ելույթ ունեցան Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ  արքեպիսկոպոս Չուլջյանը,գեղեցիկ  ելույթ ունեցավ Տավուշի թեմի մանկական երգչախումբը։  Շենքի կառուցման աշխատանքները սկսվել են 2017թ մարտին։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հայտնեց, որ շենքի ներքին հարդարման, կահավորման աշխատանքները կավարտվեն 2020թ․ մայիսին։  Շենքի կառուցմանը ֆինանսապես  օժանդակած ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, կանադահայ , ամերիկահայ,ռուսաստանաբնակ, Հայաստանում բնակվող բարեգործները Տավուշի թեմի կողմից արժանացան թեմի  բարձրագույն պարգեւի՝  «Տավուշի Խաչ-Տահույս»  շքանշանի։ Հանդիսավոր միջոցառման  մասնակիցները շրջեցին նորակառույց շենքում, տեսան կատարված մեծ աշխատանքը։



Հրապարակվել է։ 16:38 03/10/2019