Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանցի գիտությունների թեկնածուներին պաշտոնից ազատել է


Մի քանի օր առաջ Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Արտակ  Ցուցուլյանը ցանկանում է պաշտոնից ազատել  նույն մասնաճյուղի  մանկավարժության եւ հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու Լիանա Հարությունյանին։  Լ Հարությունյանը բողոքում է  տնօրենի այդ քայլի դեմ։  Լ Հարությունյանը ասաց, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Արտակ Ցուցուլյանը պաշտոնից ազատել է  Իջեւան քաղաքում  բնակվող,  գիտությունների թեկնածուի կոչում ունեցող  դասախոսներին։ Տարբեր պատճառաբանություններով աշխատանքից ազատվել են  գիտությունների թեկնածուներ Կամո Այվազյանը, Նունե Դավթյանը, Նելլի Խուդավերդյանը, հիմա էլ՝ Լիանա Հարությունյանը։  Արտակ Ցուցուլյանն արդեն մի անգամ Լիանա Հարությունյանին  ազատել է աշխատանքից: 2018թ․ օգոսոտոսին   Լիանա Հարությունյանը  հայցադիմում է ներկայացրել  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Երեւանի պետական համալսարան»  հիմնադրամի՝ պահանջելով անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը, իրեն նախկին աշխատանքում վերականգնել եւ բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը։ Դատարանը բավարարել է նրա հայցը, 2019թվականի սկզբից Լիանա Հարությունյանը համալսարանի մասնաճյուղ աշխատանքի է գնացել։ Արտակ Ցուցուլյանը լրագրողիս հայտնեց, որ ինքը կատարել է դատարանի վճիռը։ Նա ասաց, որ  Լիանա Հարությունյանը  դոցենտի կոչում չունի, անօրինական էր զբաղեցնում  ամբիոնի վարիչի պաշտոնը։ Նախկինում  Լ Հարությունյանը զբաղեցրել  է այդ պաշտոնը, սակայն Արտակ  Ցուցուլյանը այն ժամանակ չի բողոքել իր խոսքերով՝ այդ անօրինականության դեմ։ 2018թ մայիսին, երբ Ա․ Ցուցուլյանը դեռ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար չէր, որպես ժամանակավոր պաշտոնակատար   ղեկավարում էր մասնաճյուղի ընդհանուր մաթեմատիկայի եւ բնագիտության ամբիոնը, ուսանողները ԵՊՀ  Իջեւանի մասնաճյուղի փոխտնօրենի  պաշտոնում առաջադրել են Լ․ Հարությունյանի եւ Ա․ Ցուցուլյանի թեկնածությունները։ Լիանա Հարություն յանը հանե լ է իր թեկնածությունը  հօգուտ ավելի երիտասարդ Ա․ Ցուցուլյանի։ Հետո,երբ Ա․ Ցուցուլյանը մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար էր, Լ․ Հարությունյանը ցանկություն է հայտնել աշխատել որպես մասնաճյուղի փոխտնօրեն։ Լ․ Հարությունյանի վկայությամբ, ինքն այդ մասին հայտնել է  Ա․ Ցուցուլյանին, վերջինս առաջարկել է  ստորագրահավաք անել, բայց երբ Լ․ Հարությունյանը դա կատարել  է, համալսարանի մասնաճյուղի տնօրինության նիստում Ցուցուլյանը զայրացել է ու հայտարարել, որ  Լ․ Հարությունյանն ինքնագործունեությամբ է զբաղվել, առանց իր կարծիքը հարցնելու գործել։։ Ա Ցուցուլյանը Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի տարածքում Իջեւանի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների աշակերտներին  մաթեմատիկա  առարկայի կրկնուսուցությամբ է զբաղվում, գումար վաստակում, սակայն ոչ պետությանն է դրա համար հարկ վճարում, ոչ էլ   համալսարանի մասնաճյուղին՝ վարձավճար։ Նա լրագրողիս հետ զրույցներում չի  ժխտել, որ ինքն այդտեղ կրկնուսուցությամբ է զբաղվում։

Հրապարակվել է։ 22:27 04/05/2019