+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կրքեր Բաղանիսի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար

Ամանորի շեմին, 2019 թդեկտեմբերի 30-ին  Նոյեմբերյանի  համայնքի մաս կազմող սահմանամերձ Բաղանիս գյուղ այցելության ժամանակ  վարչապետ  Նիկոլ Փաշինյանին  է դիմել Բաղանիսի բնակիչ  Արարատ Եդիգարյանը, ով հայտնել է, որ գյուղի բնակիչները ցանկանում են , որ  իրենց համագյուղացլին լինի  Բաղանիսի  դպրոցի տնօրենի պաշտոնում։  Բաղանիսի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր է, քանզի այդ դպրոցի տնօրեն Ալվարդ Աղաջանյանը կենսաթոշակային տարիքի  հասնելով՝ ազատվել է դպրոցի տնօրենի պաշտոնից։  «Ժողովուրդը»  Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանին հարցրեց, թե երբ է կայանալու Բաղանիսի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը։ Մ Ղազումյանը հայտնեց,որ Բաղանիսի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը  պետք է կայանար 2020թ  հունվարի 14-ին , սակայն այն չի կայացել, որովհետեւ խախտվել է այդ մրցույթի հայտարարության կարգը։ Մ Ղազումյանի վկայությամբ՝  դպրոցի կառավարման խորհրդի  վերոհիշյալ հայտարարությունը «Հայաստանի հանրապետություն» թերթում տպագրվել է  2019թնոյեմբերի 26-ին, մինչդեռ  ըստ մրցույթի կարգի, պետք է  հրապարակվեր նոյեմբերի 22-ին։ Հաջորդ հայտարարությունը նույն թերթում տպագրվել է  առաջին հայտարարությունից մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 3-ին, այսինքն՝ խախտվել է հայտարարությունը հնգօրյա պարբերականությամբ հրապարակելու կարգը։ Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատարն ասաց, որ նոր մրցույթը կկայանա 50 օրվա ընթացքում, այն կլինի մարտ ամսին։ Մանե Ղազումյանը նշեց, որ դպրոցի տնօրենի  պաշտոնի հավակնորդ  Սիլվա Իսրայելյանը  շուրջ 30 տարի ֆիզիկա է դասավանդում Բաղանիսի դպրոցում,այդ դպրոցի ուսմասվարն է  իրենք նրա աշխատանքի վերաբերյալ որեւէ բողոք չեն ստացել։  Բաղանիսի դպրոցի տնօրենի մյուս հավակնորդը նույն գյուղի բնակիչ, Բաղանիսի դպրոցի ուսուցիչ  Ալիկ Եդիգարյանն է, ով  դեռեւս դպրոցի  տնօրենի ընտրությանը մասնակցելու իրավունք վերապահող հավաստագիր չի ստացել։ Նա կհասցնի՞  մինչեւ նոր մրցույթը  ստանալ այդ հավաստագիրը, հայտնի չէ։

Հրապարակվել է։ 09:59 17/01/2020