Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կրթության ոլորտում նույն տխուր վիճակն է


Հայաստանում հեղափոխությունից մեկուկես տարի անց կրթության ոլորտում հեղափոխություն, նույնիսկ՝ բարեփոխություն չի արվել; Հանրակրթությունը շարունակում է մնալ 12-ամյա, ինչն ավելորդություն է , պետական բյուջեի համար անտեղի մեծ ծախս,դպրոցներում եւ դրանից դուրս շարունակվում է կրկնուսուցությունը, ՀՀԿ-ի ժամանակ դպրոցների տնօրեններ դարձածները շարունակում են իրենց թագավոր զգալ եւ այլն։ Հանրակրթության մեջ բարեփոխումները լոկ դասագրքերը կիսելը եւ նոր ուսումնական տարում ուսուցիչների ռոճիկը 10 տոկոսով բարձրացնելն եղավ; Քոլեջների մասին չգրեմ, որովհետեւ դրանցից շատերում կեսօրից հետո սովորող չի լինում,սովորողների հաճախումների մասին կեղծ տվյալներ են գրում։ Հայատանի բուհերը միջազգային վարկանիշ չունեն ով ասես, որտեղ ասես համալսարան է բացել եւ ուսման վարձ մուծողին դիպլոմ է հանձնում։

Հրապարակվել է։ 11:19 02/09/2019