Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մրցույթին մասնակցելու եմ Զորականի դպրոցի զարգացման իմ տեսլականով

Զորականի միջն.դպրոցի արդեն նախկին տնօրեն Սիլվա Խոջայանը շարունակում է իր անձնային որակներին հարազատ գործելաոճը: Հավաստագիր ստանալուցս հետո իմ նկատմամբ իր ծավալած արշավի ողջ պատմությունը գիտեն բոլորը: Քրեական գործով ակամայից վկա լինելուս համար աշխատանքային մղձավանջս ժամանակին ներկայացրել եմ պաշտոնատար այրերին ու ֆեյսբուքյան հանրությանը: Տիկինն իմ մեջ տեսնում է ախոյանի,մրցակցի՝մոռանալով,որ մենք հասակակիցներ չենք,մոռանալով սերնդափոխության,բարի անուն թողնելու,ուրիշների երեխաներին կրթելու և դաստիարակելու առաքելության և շատ ու շատ ավանդույթների մասին:Աթոռից հաղթված տիկին Սիլվային խորհուրդ եմ տալիս առերեսվել իրականության հետ, վերանայել մանկավարժի կերպարի մասին իր պատկերացումները և չմոռանալ,որ գոնե Աստծուն խաբել հնարավոր չի լինելու…

Որերորդ անգամ չեմ հոգնի կրկնելուց,որ բնավորությամբ հանդուրժող եմ,շփվող,արդարամիտ:Աջ ու ձախ  կեղծիք տարածող տիկնոջը խոստանում եմ  արդարությունը գտածի դիրքերից ժպտալ իրեն՝ի պատասխան իր կողմից ինձ ներկայացված բազմաթիվ ծուղակների:

Մարզպետի արդար որոշումից հետո ինձ դասաժամերս այդպես էլ չեն տրամադրվել քո բարեկամ պաշտոնակատարի կողմից,հետևաբար դաս չեմ ունեցել,երեխաներն էլ դասարան չեն մտել,ինչպես և ես:

Մի՛ խոսիր Զորականի անունից,ամո՜թ է, խոսի՛ր քո կերպարից,քո արածից,քո անցած ուղուց…Գոնե ես ու դու լավ գիտենք՝ Զորականում իրականում ինչ են մտածում մեր մասին…

Ձեռքերս մաքուր են,խիղճս՝ հանգիստ, նպատակներս՝ հաստատ ազնիվ…

Դու Զորականում մնալու ես որպես կրթությանը և դաստիարակությանը ջախջախիչ հարված հասցրած մարդու կերպար,վկան այսօրվա դպրոցն ու քո ձևավորած բարոյահոգեբանական վիճակն են:Վկան քո անհանդարժողականությունն է մասնագիտորեն պատրաստ երիտասարդ ուսուցչի նկատմամբ:Գիտեի,որ աշխատանքից ազատելու ունակ ես,բայց կեղծել ու ենթարկվել ստին ես չկարողացա,մինչդեռ պայքարելու ուժ ու համբերություն ունեմ…

Մրցույթին  մասնակցելու եմ Զորականի դպրոցի զարգացման իմ տեսլականով,հպարտ հայացքով եմ նայում Զորականի ու Տավուշի հանրությանը,ուղղորդվում եմ պայքարելու ազնիվ կանոններով…

Մի՛ համեմատվիր ինձ հետ,մենք եզրեր չունենք…ու փառք աստծո,որ չունենք:

Սերունդները հաստատ օբյեկտիվ գնահատական կտան…


 Արևիկ Բաղիրյան

 

«Տեսանկյուն»-Պատրաստ ենք հրապարակել  նաեւ Սիլվա Խոջայանի տեսակետը։

 

Հրապարակվել է։ 07:14 09/03/2020