+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նիկոլ Փաշինյանի դասընկերուհին 2 տարի ԺՊ լինելով՝ մրցույթում չի հաղթել

 

Օգոստոսի 13-ին  Իջեւան քաղաքում, Տավուշի մարզպետարանում մրցույթ է անցկացվել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության  պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։  Մրցույթին մասնակցել է  2 անձ՝  մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության  պետի ժամանակավոր  պաշտոնակատար Մանե Ղազումյանը եւ Տավուշի մարզպետի օգնական Մերուժան Հարությունյանը։  Մանե Ղազումյանը Նիկոլ Փաշինյանի դասընկերուհին է, գերազանցությամբ ավարտելով  Իջեւանի թիվ 1 միջնակարգ  դպրոցը՝ սովորել է  Երեւանի պետական մանկավարժական  ինստիտուտի  կենսաքիմիայի ֆակուլտետում, որպես քիմիայի ուսուցչուհի   աշխատել  Իջեւանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, 2014թ-ից  եղել  այդ դպրոցի փոխտնօրենը ։ Մ Ղազումյանը  Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության  պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել   Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակից հետո, 2018թվականից։   Մերուժան Հարություն յանը գերազանցությամբ  ավարտելով Իջեւանի թիվ 2 միջնակարգ   դպրոցը, սովորել է  Երւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտում, 1995-2000 թվականներին  սահմանամերձ Վազաշենի դպրոցում  ուսուցիչ  է աշխատել, հետո զբաղվել  անհատ ձեռներեցությամբ։ Մ Ղազումյանը հայտնեց, որ մրցույթը անցկացվել  է երկու փուլով՝ գրավոր եւ բանավոր։ Գրավոր փուլը հաղթահարելով ՝ երկու մասնակիցները բանավոր փուլում պատասխանել են  մրցութային հանձնաժողովի անդամների բանավոր հարցերին։ Մրցույթի արդյունքում  երկու թեկնածուներն էլ  հաղթահարել են մրցույթը, սակայն   Մերուժան Հարությունյանը ավելի շատ միավորներ է ստացել։  Մանե Ղազումյանն ասաց, որ ինքը  ոչինչ  չի կարող ասել մրցույթի  արդարության կամ անարդարության մասին։  Նա  հայտնեց, որ  այսուհետ կզբաղվի   մանկավարժական գործունեությամբ։ Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում ոչ մի տեղեկություն չկա մրցույթի վերաբերյալ, այնտեղ  Մանե Ղազումյանը ներկայացված է որպես վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, կա  մարզպետի օգոստոսի 14-ի որոշումը Մ․ Հարությունյանին մարզպետի օգնականի պաշտոնից ազատելու մասին ։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին մարզպետարանից նամակներ են ուղարկվել, որտեղ նշված է  կայացած մրցույթի եւ դրա արդյունքների մասին։ 

Հրապարակվել է։ 10:36 19/08/2020