+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոր դպրոց կկառուցվի

Տավուշի մարզի  Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները նոր ուսումնական տարվա ընթացքում սովորում են դպրոցի վթարային շենքում: Դեռ 2019թվականի   գարնանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ով նոր էր ստանձնել մարզի ղեկավարումը, տեսնելով Կիրանցի դպրոցի շենքի վթարային վիճակը, հայտարարեց, որ աշակերտները  պետք է դուրս գա այդ  կառույցից, չպետք է դասեր անցկացնեն վթարային շենքում, պետք է այդ շենքից դուրս գան: 39 աշակերտ ունեցող  հիմնական  դպրոցում մեկնարկած ուսումնական տարում դասերը տեղի են ունենում Կիրանցի համայնքապետարանին պատկանող հանդիսությունների սրահի տարածքում, ուր անցյալ տարի   նորոգում է կատարվել, դասասենյակներ են ձեւավորվել:  Կիրանց համայնքի ղեկավար Կամո  Շահինյանն  ասաց, որ արդեն առկա է՝շինթույլտվություն2020 թվականին, 2 տարվա ընթացքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ ,  գյուղի հարավային  մուտի մուտքի  մոտ  կառուցվելու է շուրջ 100 աշակերտի համար նախատեսվ ած դպրոցի շենք, իսկ դպրոցի հին շենքը հիմնանորոգելու դեպքում  շենքը   կտրվի բնակարանի կարիք  ունեցող սահմանամերձ Կիրանց  գյուղի   երիտասարդ ընտանիքներին։

Հրապարակվել է։ 10:47 17/09/2020