Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոր ուսումնական տարին՝ սահմանամերձ , վթարային դպրոցում

 Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները  նոր ուսումնական տարվա ընթացքում  սովորում  են դպրոցի վթարային շենքում։ Դեռ  այս տարվա գարնանը Տավ ուշի մարզպետ Հայկ Չոբանյանը տեսնելով Կիրանցի դպրոցի շենքի վթարային վիճակը՝ հայտարարեց, որ աշակերտները  չպետք է  դասեր  անցկացնեն վթարային շենքում, պետք  է  այդ շենքից դուրս գան։  47 աշակերտ ,մ կնարկած ուսումնական տարում  4 առաջին դասարանցի ունշեցող Կիրանցի միջնակարգ դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանն ասաց, որ  դպրոցի  3 դասասենյակներ, որոնք  ավելի վթարային են , տեղափոխվել են,։ Ներկայումս այդ դասարանների փոխարեն  դասերը  տեղի են  ունենում Կիրացի համայնքապետարանին  պատկանող հանդիսությունների սրահի տարածքում, ուր  նորոգում է  կատարվել, դասասենյակներ են  ձեւավորվել ։  Տավուշի մ արզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի  ժամանակավոր պաշտոնակատար  Մանե Ղազումյանը հայտնեց, որ  այս տարի  կկազմվեն Կիրանցի դպրոցի նոր  շենքի  նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ շենքի կառուցում ը  նախատեսված  է 2020թվականին։ Վ․ Բաբինյանը հայտնեց, որ դպրոցի նոր շենքը  կկառուցվի այլ  տարածքում, Կիրանց գյուղի հարավային մուտքի մոտ։

Հրապարակվել է։ 07:35 06/09/2019