Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի 3-րդ մասնաշենքը պատրաստ է հյուրընկալելու իր սաներին

Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայքը` http://www.noyemberyan.am/  հայտնում է, որ Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի 3-րդ մասնաշենքը պատրաստ է հյուրընկալելու իր սաներին: Դեռևս նախորդ տարի հիմնանորոգված մասնաշենքում շատ շուտով մեր համայնքի շուրջ 60 փոքրիկ բնակիչներ հնարավորություն կունենան գնահատելու կատարված ահռելի աշխատանքի արդյունքները:

Հիշեցնենք, որ հիմնանորոգումն իրականացվել է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի, «Փարոս» հիմնադրամի, «Focus on Children Now»-ի, ինչպես  նաև՝ Նոյեմբերյանի համայնքապետարանի համատեղ ջանքերով:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր կողքին էին այս հրաշալի նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում:

Դե ինչ, բարով վայելեք, սիրելի՛ փոքրիկներ:

 

Հրապարակվել է։ 07:25 15/01/2020