Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի մարզից հավաստագրի 19 հավակնորդից 7-ը «կտրվել է»

Հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը կայացել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման քննությունները: Քննությունների արդյունքներով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր է շնորհվել 356 հավակնորդներից դրական շեմը հաղթահարած 212 քաղաքացու: Նրանցից 40-ը գործող տնօրեններ են և տնօրենի պաշտոնակատարներ, 172-ը՝ ուսուցիչներ և փոխտնօրեններ: Քննությունները չհաղթահարած 130 հավակնորդներից 16-ը եղել են գործող տնօրեն եւ  տնօրենի պաշտոնակատար: 14 հավակնորդ չի ներկայացել քննություններին: Տավուշի մարզից եղել է հավաստագրի  19 հավակնորդ,որից 12-ին շնորհվել ,7-ին  չի շնորհվել  հավաստագիր։ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության,մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտնեց, որ այդ 7-ի մեծ  մասը Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչներ էին, ովքեր ցանկանում էին հավաստագիր ձեռք բերել։  7 հոգուց դպրոցի միակ գործող տնօրենը  Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիսի միջնակարգ դպրոցի տնօրենն է; Մ Ղազումյանն ասաց, որ վերջինս կշարունակի որպես դպրոցի տնօրեն պաշտոնավարել , քանի որ գործող կարգի համաձայն, դպրոցի տնօրենը պետք է պաշտոնավարի մինչեւ  աշխատանքային պայմանագրի ժամկետը։ Դրանից  հետո դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարվելու։

Հրապարակվել է։ 11:51 31/08/2019