Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» դուստր ՓԲԸ-ի բաժնեմասերը կմասնավորեցնեն

Hetq.am-ը հայտնում է,որ կառավարությունն նոյեմբերի 7-ի  նիստին թույլատրեց մասնավորեցնել «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» դուստր ՓԲԸ-ի բաժնեմասերը։ Բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գին կսահմանվի 39 միլիոն դրամ։

Մրցութային գործընթացը կարգավորելու է Պետական գույքի կառավարման կոմիտեն, ում 2017 թվականին փոխանցվել են ընկերության բաժնեմասերի տնօրինումը։

Կոմիտեի փոխանցամբ՝ ընկերության գործունեության հիմնական տեսակն է կրթության կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման մեթոդական առաջարկությունների, երեխաների, դեռահասների հետ տարվող դաստիարակչական աշխատանքների կազմակերպման  մեթոդների, մարզային կրթական համակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի առաջարկությունների ներկայացումը։ Սակայն ընկերությունը երկար տարիներ գործունեություն չի իրականացնում, ունի մեկ աշխատակից՝ տնօրենը։

Նշենք, որ «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» օրենքի ցանկերում:

 

Հրապարակվել է։ 09:35 07/11/2019