Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Զորականի դպրոցում չարաշահում ների վերաբերյալ քրեական գործ է քննվում

Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղի միջնակարգ դպրոցի  հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արեւիկ Բաղիրյանը հայտնեց, որ  դպրոցի տնօրեն Սիլվա Խոջայանը հրամանով  փետրվարի 1-ից լուծվել  է  Զորականի միջնակարգ դպրոցի հետ իր աշխատանքային պայմանագիրը։ Մինչ այդ տնօրեն Սիլվա Խոջայանը 2 նկատողություն էր հայտարարել Ա Բաղիրյանին։  Դպրոցի տնօրենի հրամանում նշված է, որ 2019-2020թվականի ընթացքում Ա Բաղիրյանը պարբերաբար չի կատարել իր աշխատանքային պարտականությունները թույլ է տվել կարգապահության խախտումներ, պարբերաբար վիճաբանել  է   աշակերտների հետ, որից հետո թողել դասարանը,   այդ ամենում  Ա Բաղիրյանը մեղադրել է դպրոցի ուսուցիչներին, նրանց անձնական վիրավորանքներ է հասցրել, որոնց  հետեւանքով խախտվել է  դպրոցի բարոյահոգեբանական վիճակը եւ ուսումնական գործընթացի բնականոն ընթացքը։ Ա Բաղիրյանը հայտնեց, որ ինքը  տնօրենի հրամանը համարում է անօրինական,  ինքը սկսած 2007թվակա նից, 13 տարի  շարունակ դասավանդել է  հայրենի Զորականի դպրոցում, ուր մինչ այդ հայոց լեզվի եւ գրականության մասնագետ  չի եղել;  Արեիկն ասաց, որ այդ 13 տարիների ընթացքում իր մասնակցությամբ ոչ մի միջադեպ կամ կոնֆլիկտ չի եղել;  Նրա խոսքերով՝  խնդիրները  ծագել են, երբ ինքը  ստացվել է դպրոցի տնօրենների թափուր տեղերի մրցույթներինին  մասնակցելու իրավունք վերապահող հավաստագիր, ինչը  դպրոցի տնօրենի  կողմից   լավ չի ընդունվել, եւ երբ Զորականի դպրոցում չարաշահումների   վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։   Արեւիկը հայտնեց, որ ինքը պայքարելու է իրեն աշխատանքից ազատելու անօրինական  հրամանի դեմ,  ընդհուպ   իր կողմից դատարանում այդ հրամանի օրինականությունը վիճարկելը։ Արեւիկն ասաց, որ ներկայումս  տարբեր դպրոցներից աշխատանքի առաջարկություններ է ստացել, սակայն ինքը  մնալու է իր հայրենի գյուղում, հասնելու է արդարության վերականգնմանը։ Ուսուցչուհու  վկայությամբ՝ դպրոցի տնօրենն այժմ  քայլեր է ձեռնարկում իր եղբոր՝  Զորականի դպրոցի պատմության ուսուցիչ Արամ Բաղիրյանի դեմ Արամի վարած մի դասին քիչ աշակերտներ են մասնակցել,նրանք դասի ժամանակ իրենց հանգիստ չեն պահել, Արամի վարած  մեկ այլ դասաժամի աշակերտները չեն ներկայացել։ Արեւիկ Բաղիրյանը հայտնեց, որ  Նոյեմբերյանի քննչական բաժին ը Զորականի դպրոցի վերաբերյալ քրեական գործ  է քննում, սակայն  ինքը այդ գործը հարուցելու հետ կապ չու նի։ Արեւիկն   այդ գործով  քննվել է որպես վկա։ Նա  հայտնեց, որ քրեական գործն ունի 5 դրվագ, այն վերաբերում է դպրոցի մի քանի աշխատողների տեւական  ժամանակ  արտերկրում գտնվելով , դպրոցից աշխատավարաձ  ստանալուն։  Քրեական գործի դրվագներից մեկը  առնչվում է   տարիներով բացակայած, սակայն Զորականի դպրոցի ուսուցիչների կողմից գնահատականների արժանացած մի աշակերտի: Այդ աշակերտին,  տնօրեն Սիլվա Խոջայանի խոսքերով, անցյալ ուսումնական  տարվա ավարտին չեն փոխադրել հաջորդ դասարան, այլ  թողել են նույն դասարանում։

 

 

Հրապարակվել է։ 06:25 04/02/2020