Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

10-ամյա տղայի աչալրջության շնորհիվ

Մեր խմբագրություն  է դիմել Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Դովեղ գյուղի բնակչուհի Մանուշակ Բեջանյանը։Նա պատմեց, որ  փետրվարի 15-ին ինքը  գտնվել է Նոյեմբերյան քաղաքում։ Այդ ժամանակ  դովեղցի  10-ամյա  մի տղա` Սերգեյ Արտակի Ղազարյանը նկատել  է, որ  Դովեղ գյուղում  գտնվող, Մանուշակ Բեջանյանի առանձնատան տանիքի  ծայրից ծուխ է դուրս գալիս: Աչալուրջ տղան այդ մասին պատմել  է իր  տան անդամներին։ Մանուշակ Բեջանյանը հայտնեց, որ իր առանձնատան տանիքում էլեկտրական հոսանքից հրդեհ  է բռնկվել, որի ծուխը ձգվել է տանիքի մյուս ծայրը։ Հրդեհի  մարումն իրականացրել են  Մանուշակի  հարեւանները, համագյուղացիները, Նոյեմբերյան  քաղաքի հրշեջների 2 հաշվարկ։  Տիկին Մանուշակը  շնորհակալություն է հայտնում աչալուրջ Սերգեյ Ղազարյանին ,կրակը  մարած հարեւաններին, համագյուղացիներին, հրշեջներին։

 

Հրապարակվել է։ 17:54 18/02/2020