+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

11զինծառայողից Նոյեմբերյանի ԲԿ-ում մնացել է 1-ը(լուսանկարներ)_

Օգոստոսի 23-ի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 25-ամյա Խ. Գ-ն, 26-ամյա Ծ. Ա-ն, 26-ամյա Ս. Հ-ն, 27-ամյա Ա. Պ-ն, 29-ամյա Ֆ. Ս-ն, 25-ամյա Ֆ. Պ-ն, 29-ամյա Ա. Հ-ն, 25-ամյա Ա. Ե-ն, 25-ամյա Վ. Հ-ն, 27-ամյա Է. Հ-ն և 32-ամյա Հ. Շ-ն թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Դեպքին անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ ներկայացնեմ, որ որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել»-

«Տեսանկյուն»- Shamshyan.com-ը  հաղորդել է, որ վթարի ենթարկված  ավտոմեքենան ГАЗ 66 մակնիշի է, սակայն լուսանկարներում  երեւում է, որ այդ ավտոմեքենան այլ մակնիշի է։ Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն  Գարունիկ Ղուշչյանից տեղեկացանք, որ հիվանդանոց է տեղափոխվել 11 զինծառայող։ Օգոստոսի 23-ի ժամը  1130-ի դրությամբ  ԲԿ-ում բուժում է ստանում մեկ զինծառայող, որը վիճակը  կայուն միջին է։ Վթարի ենթարկվածները Վանաձորի բնակիչներ են,պայմանագրային զինծառայողներ։ 


Հրապարակվել է։ 07:47 23/08/2019