Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

2 ավտովթար, 2 վիրավոր

 ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ օգոստոսի 28-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 113 կմ-ին իրար են բախվել «Նիսան Տիդա» և «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիդա»-ի 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Օգոստոսի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Վրաստանի սահման-Վանաձոր Մ6 ճանապարհի 26-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Կատարվում է քննություն։

Հրապարակվել է։ 08:21 30/08/2019