Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

25-ամյա վարորդը Opel Astra մավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, կա վիրավոր


Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի՝ Գոշ  գյուղի վարչական տարածքում 25-ամյա Միշա Բաբինյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի թեթև մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։  

Հրապարակվել է։ 14:50 04/07/2020