Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

6-7 բալանոց երկրաշարժ Հայաստանում, երկրաշարժը զգացվել է նաեւ Տավուշում


Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով ՀՀ տարածքում զոհեր և ավերվածություններ չեն եղել:

«Տեսանկյուն» -ստորգետնյա ուժեղ ցնցումները զգացվել են  նաեւ  Տավուշի մարզի Իջեւան եւ Նոյեմբերյան քաղաքներում, Բերդավան,Ոսկեվան գյուղերում  եւ այլ բնակավայրերում։

Հրապարակվել է։ 18:11 10/09/2019