Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ադրբեջանական կրակից Բերքաբերում տներ են վնասվել(լուսանկարներ)


 ՊՆ  մամուլի  խոսնակ  Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է, որ այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։



Հրապարակվել է։ 14:16 13/05/2020